Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


Ահա թե ինչ դիրքով է անհրաժեշտ քնել, որպեսզի ազատվեք ցավերից, ավելորդ քաշից և ոչ միայն

Եթե դուք մտածում եք, որ քունը հարկավոր է միայն նրա համար, որպեսզի հանգստանաք և վերականգնեք ձեր էներգիան, ապա չարաչար սխալվում եք։

Քնի ժամանակ մեր մարմինը կատարում է որոշ կարևոր հանձնարարություններ, ինչպիսիք են հորմոնների արտադրությունը, տոքսիների վերացումը, մկանների թուլացումը և անգամ օգուտ չունեցող տեղեկատվության վերացումը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է հանգեցնել նրան, որ մտքերը դառնան ավելի բացասական և վատատես։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր դիրքերով քնելու առավելությունները և թերությունները։

1. Ձախ կողքի վրա

Կողքի վրա քնելը համարվում է ամենատարածված ձևերից մեկը։ Ըստ հետազոտությունների ձախ կողմի վրա քնելը համարվում է քնելու ամենահարմար դիրքերից մեկը, քանի որ այն ունի բազմաթիվ առավելություններ առողջության համար։

Այդ կողմի վրա քնելը օգնում է արդյունավետ վերացնել տոքսիները, կանխում է այտուցների առաջացումը և հեուկների կուտակումը օրգանիզմում։ Բացի այդ, ենթաստամոքսային գեղձը և ստամոքսը այդ կողմում են, ինչը օգնում է թեթևացնել մարսողությունը։

Այդ դիրքում ոտքերը և գլուխը գտնվում են սրտի մակարդակի վրա, ինչը թեթևացնում է արյան շրջանառությունը և խթանում օրգանիզմի ֆունկցիաների ճիշտ աշխատանքը քնի ժամանակ։

2. Աջ կողքի վրա

Չնայած այն բանի, որ ձախ կողքի վրա քնելը ունի ավելի շատ առավելություններ, միևնույն է այս դիրքը նույնպես թույլ է տալիս ողնաշարին ճիշտ դիրք ընդունել և կատարել օրգանիզմի ֆունկցիաները քնած ժամանակ։ Սակայն այս ընտրությունը ավելացնում է ստամոքսային ռեֆլյուքսի հավանականությունը։

3. Մեջքի վրա

Շատերը համարում են, որ սա ամենահարմար քնելու դիրքն է, քանի որ հանգստացնում է հոդերը և կանխում է ցավերը։ Սակայն դրա համար ձեզ հարկավոր է պառկել պահելով ձեռքերը մարմնին զուգահեռ, կամ դնել որովայնին։

Մեջքի վրա քնելը նաև կանխում է կնճիռների առաջացումը դեմքին և վզին։

Վատ կողմը կայանում է նրանում, որ այս դիրքը այդքան էլ հաջող չէ ողնաշարի համար, դրա համար շատ կարևոր է օգտագործել ցածր բարձ, պարանոցի և ողնաշարի մնացած մասերի հետ հավասարկշռություն պահելու համար։

4. Որովայնի վրա

Սա ամենևին էլ լավագույն ընտրությունը չէ։ Այդ հակառակը՝ շատ վատ է։ Հիմնական պատճառներից մեկը համարվում է այն, որ այս դիրքը շատ է ողնաշարի համար, քանի որ ստեղծում է ողնաշարի վրա մեծ ծանրաբեռնվածություն հատկապես՝ նստատեղի և պարանոցի շրջանում, որը կարող է բերել մեջքի, ուսերի և վզի ցավերի։ Դրանից բացի, թոքերի վրա ճնշման պատճառով կարող են առաջանալ տաբեր շնչառական խնդիրներ։

դիտվել է 13511 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից