Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Հոկտեմբեր / 2021


Շատ կարևոր է հենց հիվանդի ընտանիքի վերաբերմունքն ու մոտեցումը հիվանդին

«Phoenix Home Health» ընկերությունը ծառայություններ է մատուցում տնային պայմաններում համաձայն պետական Հոմ Հելթ ծրագրի՝ տնային պայմաններում բժշկական և հոգեբանական ծառայությունների մատուցման չափանիշներին և պահանջներին համապատասխան: Այսինքն՝ հիվանդը կարող է տանից դուրս չգալով ստանալ որակյալ բուժծառայություններ, լինել մասնագետի ուշադրության կենտրոնում ու ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունն ու խնամքը սեփական տանն ու իրեն հարմար միջավայրում:
Phoenix Home Health ընկերության գործադիր տնօրեն Լինա Կարտաշյանի խոսքեով «Տունն այն վայրն է, որտեղ մարդը իրեն լիարժեք լավ է զգում, ուր հանգստանում է առօրյա հոգսերից ու նման դեպքում բուժման համար ամենահարմար վայրերից մեկը տունն է, սա է պատճառը, որ գոյություն ու ունի «home health»-ը ու դրա արդյունքում է, որ հիվանդներին հաջողվում է կարճ ժամանակում ապաքինվել ու ոտքի կանգնել»:
Հիվանդներին այցելող քույրերը խնամքի ու հոգատարության միջավայրում կատարում են իրենց մասնագիտական խնդիրները, զրուցում ինչպես հիվանդների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների հետ՝ նպաստելով հիվանդի ֆիզիկական վիճակի բարելավմանը, առողջացմանը և հոգեբանական առումով կազդուրմանը։ Նմանատիպ իրավիճակում շատ կարևոր է հենց հիվանդի ընտանիքի վերաբերմունքն ու մոտեցումը հիվանդին, այդ իսկ պատճառով մեր անձնակազմը հատուկ ցուցում է ստացել, որ հնարավորինս շատ ու բոլոր առիթներով աշխատանք տանել ընտանիքներում անդամներին կրթելով ու սովորեցնելով այն ամենը, ինչը հարկավոր է տանը հիվանդ հարազատին խնամելու, ոգեշնչելու, աջակցելու և առողջ միջավայրի ձևավորման համար։ «Ահա այսպիսին է մեր աշխատանքը շատ կարևոր ու պատասխանատու»,- մեր զրույցն ամփոփելով նշեց Լինա Կարտաշյանը։

 

դիտվել է 1424 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից