Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Հոկտեմբեր / 2021


«Մեր գործունեության գնահատականը միայն ու միայն գոհունակության, շնորհակալանքի ու երախտիքի խոսքերն են»․ Phoenix Home Health

Phoenix Home Health ընկերությունը Միացիալ Նահանգներում գործող Հոմ Հելթ ծրագրի շրջանակներում տնային պայմաններում առողջապահական ծառայություններ մատուցող և տնային խնամք կազմակերպող ընկերություն է։ Լինելով ոլորտի առաջատարներից մեկը՝ կազմակերպությունը իր գործունեության հինգ տարիների ընթացքում գրանցել է բազմաթիվ ձեռքբերումներ, ձևավորել կայուն գործնական հարաբերություններ, արժանացել բազմաթիվ դրական գնահատականների ու շնորհակալական խոսքերի։
Կազմակերպության հիմնադիր տնօրեն Խաչիկ Մինասյանը իրենց գործունեության արդյունավետության և պրոֆեսիոնալիզմի մասին խոսելիս առանձնացրեց երկու կարևորագույն կետ․ «Մեր գործունեության գնահատականը միայն ու միայն գոհունակության, շնորհակալանքի ու երախտիքի խոսքերն են, որոնք մեր քույրերը լսում ու ստանում են այցելելով հիվանդներին։ Մեզ համար ծառայություն մատուցելը ինքնանպատակ չէ, մենք ջանում ենք ամենօրյա խնամքի ու հոգատարության մթնոլորտում մշտական աջակցություն ցուցաբերել մեր շահառուն հանդիսացող անձանց, ցուցաբերել ինչպես անհրաժեշտ բժշկական օգնությունն ու խնամք, այնպես էլ նպաստել հիվանդի հոգեբանական վիճակի բարելավմանն ու կազդումանը»։
Համաձայն սահմանված գրաֆիկի բուժքույրերը, այցելելով հիվանդներին, համաձայն բժշկի ցուցումների՝ իրականացնում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ հետևելով հիվանդի առողջական վիճակին և կատարում անհրաժեշտ այն ամենը, ինչը հարկավոր է հիվանդին կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնելու և լիարժեք ապաքինման համար։
Phoenix Home Health ընկերության տնօրենը, ամեն տարի տարեվերջում ամփոփելով անցած տարում կատարված աշխատանքները, վերլուծում և թղթին է հանձնում արդյունքները։ Պարոն Մինասյանի խոսքերով շատ կարևոր է, որ պատասխանատու յուրաքանչյուր անձ գնահատի և հետևություններ անի կատարվածից ու կարողանա ձևակերպել ու սահմանել այն ուղղություները, որոնք անհրաժեշտ են ու միտված են աշխատանքի որակի բարձրացմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

 

դիտվել է 2552 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից