Քաղաքական դաշտը հետաքրքրանում է

Yelaket.am-ը գրել է
Տենդենցը սկսված է, ՀՀԿ խմբակցության պատգամավորները լքում են ՀՀԿ-ն։ Սա կբերի նրան, որ ամենամեծ ընդդիմությունը կկորցնի կայուն մեծամասնությունը,իսկ մեր սահմանադրության մեջ գրված է, որ կայուն մեծամասնությունը պարտադիր է։ Կստացվի, որ «Ելք» դաշինքը պետք է կոալիցիայի գնա նախկին ՀՀԿ-ականների հետ։ Քաղաքական դաշտը հետաքրքրանում է
Մասիսի քաղաքապետի ձերբակալել են։ Իհարկե, եթե նա մասնակցել է մարդկանց ծեծ ու ջարդին պետք է և՛ ձերբակալվի և՛ կալանավորվի և՛ դատապարտվի։ Մասիսցիների որոշ զանգված էլ կարող է փողոց փակել ու այդ մարդկանց էլ չի կարելի վիրավորել։ Ինչո՞ւ ոչ, նրանք էլ մտածում են, որ իրենց քաղաքապետն անմեղ է։ Այս ամենի պատասխանն էլ կարող է տալ իրավական համակարգը։
Իսրաելը սկսել է ռմբակոծել Գազայի հատվածը։ Սա թերևս Իրան Իսրաել գաղտնի հանդիպման ծիլերն են, Իրանն իր գործով է զբաղվելու Իսրաելն իր ու իրար չեն մեղադրելու կամ խանգարեն։
Քիմ Քարդաշյանը քննարկում է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Ոչ սա հումորային հաղորդման անոնս կամ մեկնաբանություն չէ, սա ԱՄՆ նախագահի տարածած հաղորդագրության մի մասն է։