Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Սարսափելի վիրավորվածները. Հրանտ Մարգարյանը սպառնում է

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, ասել է. «Ոչ միայն ԱԺ նախագահը ներկա չի եղել, որ կարծում եմ շատ կոպիտ սխալ է, այլ շատ-շատերը ներկա չեն եղել, բայց և շատ շատերն էլ ներկա են եղել, որ զարմանալի էր»:
Իսկ թե Դաշնակցությունից ինչպիսի ներկայացվածություն է եղել, նա ասել է, որ ՀՅԴ-ն ընդհանրապես ներկա է Հայաստանում:

«Մենք պետք չունենք որևէ տեղ, որևէ հարթակի վրա լինելու: Մենք այնտեղ, գուցե հազար հոգով առանձին մի տեղ հավաքված լինենք, բայց նաև այո, դա է անտեսված եղել, որն անընդունելի է, աններելի: Բայց մենք մեծահոգաբար ենք մոտենում, մենք վերևից ենք նայում, մենք խնդիր չենք տեսնում, իրենց թափթփվածությանն ենք վերագրում, որովհետև իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն», ասել է նա:

Հրանտ Մարգարյանին չէին հրավիրել Սարդարապատում կազմակերպված միջոցառմանը։ Կազմակերպիչները ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից 3-ական ներկայացուցիչ էին հրավիրել, սակայն ՀՅԴ-ից ոչ ոք չէր ներկայացել։ Նրանք երեւում է նեղսրտել են, ինչպես Արա Բաբլոյանը, ով «գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք», ինչպես ասվում էր ԱԺ հաղորդագրության մեջ։

Փաստորեն, Արա Բաբլոյանն ու Հրանտ Մարգարյանը վիրավորվել են, որ իրենց առանձնահատուկ չեն հրավիրել: Արա Բաբլոյանն այնքան է վիրավորվել, որ դաշնակների պես նույնիսկ «այլ տեղում չի հավաքվել»:
Կատարվածը լայնորեն քննարկվում է քաղաքական-մեդիա շրջանակներում, եւ գուցե իսկապես կա խնդիր: Մյուս կողմից, հետաքրքիր է, որ Արա Բաբլոյանի արժանապատվությունը չէր վիրավորվում, երբ խորհրդարանում քննարկվում ու քվեարկվում էր Անվտանգության խորհրդի մասին օրենքը, եւ պետության թիվ մեկ մանդատն ունեցող մարմնի՝ խորհրդարանի ղեկավարը չէր ընդգրկվում դրա կազմում:
Արա Բաբլոյանի արժանապատվությունը հաստատ չէր խոցվում նրանից, որ ԱԺ-ում լոբբինգ էր անում առողջապահության ոլորտի օրինագծերի օգտին, որոնք իրեն բերում էին «հավելյալ արժեք»:

Ինչ վերաբերվում է Հրանտ Մարգարյանին, այստեղ իրավիճակն առավել քան ողբերգական է՝ Առաջին հանրապետության դաշնակցական հիմնադիր հայրերի «ժառանգորդը» վերջին երկու տասնամյակներին կուսակցությունը վեր էր ածել քրեական տնտեսա-քաղաքական համակարգի կցորդ-սպասարկուի՝ մի շարք բիզնես-մանդատային քվոտաների դիմաց, հարուցելով ոչ միայն հանրության, այլեւ ՀՅԴ բազմաթիվ կառույցների դժգոհությունը: Բայց դրանից Հրանտ Մարգարյանի արժանապատվությունը չէր վիրավորվում:
«Մեզ չեն կարող անտեսել, չեն համարձակվի», սպառնում է Հրանտ Մարգարյանը, ինչը վկայում է, որ նա մնացել է անցյալում ու այդպես էլ չի հասկացել, թե ինչ է կատարվել Հայաստանում:

դիտվել է 336547 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից