Վիգեն Սարսգյան-Արմեն Գրիգորյան մենամարտը

Yelaket.am-ը գրել է՝
Ազգ-Բանակ գաղափարախոսության և կոնցեպտի մասին դեբատները շարունակվում են։ Վիգեն Սարսգյանն իր նախկին ուսանողին, ով այժմ ԱԱԽ քարտուղարն է, խորհուրդ բարեմաղթանք է ուղղել։ Իմաստը հետևյալն էր, որ ազգ-բանակը ոչ թե միլիտարիզացիայի, այլ համախմբվածության և արդիականացվածությանը միտված ծրագիր է։ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին էր հակադարձել։ Առհասարակ, եթե նման քննարկումներն ընթանան ոչ թե վիրավորանքների, այլ երկուստեք բարիդրացիական ֆոնին, կարելի է լրամշակել և արդիականացնել ամեն ինչ, յուրաքանչյուր ոլորտ։
Մանե Թանդիլյանը, այժմ պետք է մեծ ջանքեր օգտագործի, որպեսզի կարողանա մարդկանց համոզել, թե ինչու այժմ չի կասեցնում կուտակային կենսաթոշակները։ Ի վերջո տիկին Թանդիլյանը քաղաքական ասպարեզ է մտել, այդ նույն կուտակայինի դեմ պայքարի շնորհիվ։ Առհասարակ ստացվում է, որ նախկին իշխանությունների դեմ պայքարից հետո հիմնականում ոչ մի կետ չի փոխվելու։ Նույնն են մնում «Պատիվ ունեմ», «Ես եմ», կուտակային կենսաթոշակի, 1000 դրամների և այլ ծրագրերը։ Քաղաքական դաշտը վերաֆորմատավորումից և տաբիլ վիճակի գալուց հետո բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հնչեն ու հստակ պատասխաններ ստացվեն։