Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


Ոչ ոք կասկածի տակ չի դրել և չի դնի ՀՀ–ՌԴ հարաբերությունների կարեւորությունը. Փաշինյան

Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը քննարկման ենթակա չէ։ Այս հարցով կա կոնսենսուս եւ ոչ ոք կասկածի տակ չի դրել և չի դնի այդ հարաբերությունների կարեւորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում։

Նա նշել է, որ մտադիր է նոր ազդակ հաղորդել երկու երկրների համագործակցությանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում՝ շեշտելով նաեւ համագործակցության կարեւորությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։

Փաշինյանը բարձր է գնահատել Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ժամանակ՝ ընդգծելով, որ այն շատ «կառուցողական» դիրքորոշում էր։ Նա եւս մեկ անգամ շնորհավորել է Պուտինին անցած տոների առիթով, նշելով, որ շատ տպավորված է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջընթացով, որը կարելի էր տեսնել մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ։

Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից. Պուտին

դիտվել է 11466 անգամ

Այս թեմայով

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից