Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Լազանյա՝ խոզի մսով. շատ համեղ ու ախորժելի

Բաղադրիչներ

Մսային սոուսի համար`
սոխ - 1 գլուխ
տաքդեղ - 1 հատ
պահածոյացված կանաչ ոլոռ - 200 գ
խոզի միս - 1 կգ (աղացած)
լոլիկի մածուկ - 600 գ
աղ
սև պղպեղ
Սպիտակ սոուսի համար՝
կարագ - 60 գ
ալյուր - 2 ճ/գ
կաթ - 500 մլ
կաթնաշոռ - 250 գ
Ինչպես նաև՝
պանիր մոցարելա - 500 գ
լազանյայի շերտեր - 12 հատ
Պատրաստման եղանակը

Լազանյայի շերտերը թրջում ենք շատ քիչ եռացրած ջրով և թողնում՝ փոքր-ինչ փափկեն: Պարբերաբար ստուգում ենք, որպեսզի շերտերն իրար չկպչեն:

Մանր կտրատում ենք սոխը և տաքդեղը: Թավայի մեջ ենք լցնում 1 ճ/գ բուսայուղ, ապա տաքացնում այն միջին կրակի վրա: Թավայի մեջ ենք լցնում սոխը, տաքդեղը և խառնելով տապակում 5 րոպե:

Ավելացնում ենք աղացած միսը և խառնելով եփում, մինչև միսը կորցնի վարդագույն երանգը:

Ավելացնում ենք լոլիկի մածուկը, խառնում ստացված զանգվածը և հասցնում եռման վիճակի: Թողնում ենք՝ այդպես տապակվի 10 րոպե, ապա ավելացնում ոլոռը և տապակում ևս 5 րոպե:
Հանում ենք կրակի վրայից և համեմում աղով, պղպեղով:

Պատրաստում ենք սպիտակ սոուսը: Փոքրիկ կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը միջին կրակի վրա, ավելացնում ալյուրը և խառնելով տապակում մինչև ալյուրի թեթևակի ոսկեգույն երանգ ստանալը: Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Եփում ենք ստացված զանգվածը մինչև պնդանալը՝ չմոռանալով անընդհատ խառնել եփվելու ողջ ընթացքում:
Հանում ենք կրակի վրայից, ավելացնում կաթնաշոռը և խառնում մինչև սոուսի միատարր դառնալը: Համեմում ենք աղով՝ ըստ ճաշակի:

Ձևամանի (19x26սմ չափով) հատակին ենք լցնում մի քանի գդալ սպիտակ սոուսից և տարածում: Վրան շարում ենք լազանյայի շերտերը, կրկին տարածում սպիտակ սոուսը, ապա շաղ տալիս քերած մոցարելան: Լցնում ենք մսային զանգվածի 1/3-րդը, ապա ծածկում լազանյայի շերտերով և այդպես շարունակ: Մսային զանգվածի վերջին շերտը պատում ենք լազանյայի շերտերով, քսում սպիտակ սոուսը և վրան շաղ տալիս քերած մոցարելան:
Տեղափոխում ենք լազանյան ջեռոց եփվելու 30 րոպե 200 աստիճանում:
Պատրաստի լազանյան թողնում ենք՝ հանգստանա 10 րոպե սենյակային ջերմաստիճանում, ապա համտեսում:

Եթե որոշեցիք հյուրերի համար պատրաստել խոզի մսով լազանյա, ապա շատ հանգիստ այն կարող եք պատրաստել մի քանի ժամ առաջ, իսկ հյուրերի ժամանելուն պես պարզապես այն տաքացնել ջեռոցում:

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AC%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1-%D5%AD%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE/

դիտվել է 7099 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից