Կարծում եմ նույն Արմեն Ամիրյանը նոր կառավարության մեջ կարող է լինել նախարար

-Պարոն Գինոսյան երեկ ոչ միայն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այլ նաև մշակույթի նախարարության դիմաց ժողովուրդ էր հավաքվել և պահանջում էին կամ խնդրում էին, որպեսզի պարոն Ամիրյանը ևս միանա ժողովրդին, և երկար չանցավ Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց: Ըստ Ձեզ ազդեցության ներքո էր հրաժարականը, թե իսկապես Արմեն Ամիրյանը միացավ ժողովրդին:
Ես չեմ կարող ասել, որովհետև անձամբ իր հետ չեմ զրուցել, բայց կարծում եմ, որ տվյալ դեպքում հրաժարականը իր անձի հետ ոչ մի կապ չունի, այլ ընդհանուր կառավարությունը պիտի որ բոլոր անդամները, որոնք պաշտոնակատարներ են այս պահին, հրաժարական տան, որովհետև այդ կերպ լարվածությունը Հայաստանում անկում կապրի: Կարծում եմ՝ Արմեն Ամիրյանը շատ ճիշտ գնահատեց իրավիճակը, և այն որ նման քայլը կարող է ավելի մեղմել այդ լարվածությունը: Կարծում եմ Արմեն Ամիրյանը շատ ճիշտ գնահատեց:
-Ունեք կանխատեսումներ, թե ով կարող է լինել մշակույթի նախարարը:
Կարծում եմ նույն Արմեն Ամիրյանը նոր կառավարության մեջ կարող է լինել նախարար, և չգիտեմ, կարծում եմ, որ մեր երկրում կան մարդիկ և այնպես չի, որ անպայման կուսակցական, կան լավ մշակութային կազմակերպիչներ, այնպես որ թեկնածուներ կարելի է շատ թվարկել, կարծում եմ:
-Ունեք հույս, որ նոր կառավարության ժամանակաշրջանում երկիրն ավելի լավ վիճակում կլինի՝ առավել ևս մշակութային հատվածը:
Գիտեք, կարծում եմ, որ բոլոր դեպքերում դա պայքար է: Այսինքն այն մարդիկ, որոնք պայքարում են հանուն «լուսավոր Հայաստանի», հանուն Հայաստանի պայծառ ապագայի իրենք պիտի շարունակեն պայքարել, որովհետև Նժդեհը ասում էր, որ «ամենազգլխիչը իշխանությամբ գինովնալն է»: Ոչ մեկ կարծում եմ ապահովագրված չի իշխանությամբ արբենալու, հարբելու և գլուխը կորցնելու: Բոլորս էլ մահկանացուներ ենք, դրա համար ,ով գտնվում է ավելի սթափ վիճակում և չի ստանձնում իշխանություն և մոլուցք չունի գնալու և ինչ-որ տեղեր զբաղեցնելու, վստահ եմ, որ իրենք պիտի պայքարեն հանուն նրա, որ իշխանությունը սթափ գտնվի և այն անդունդը, որ գլորվում ենք 25 տարի շարունակ և ավելի, ի վերջո կարողանանք գոնե այդ անդունդից դուրս գանք: Այն ինչ-որ կատարվում էր, այն կեղծիքը որ կար Հայաստանում, որ դեռ չենք թոթափել, պիտի մաքրվի հայոց ռազմի մարգարեի բառերով ասված. «Պիտի մեռնի կեղծիքը, որ ապրի Հայաստանը»:
Մանրամասները տեսանյութում.