Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2021


Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդիրը չի կարելի աչքաթող անել

Ի՞նչ գնահատական կտաք ներկա քաղաքական իրավիճակին և ի՞նչ կանխատեսուներ ունեք հետագա զարգացումների հետ կապված;

Ներկա վիճակը բավականին ծանր է՝ լարված: Սա ինչպես և նշեցի հեղափոխության առաջին փուլում տարած հաղթանակն էր այնպես, ինչպես պատերազմներում լինում են ճակատամարտեր՝ դու կարող ես հաղթել առաջին ճակատամարտում, բայց պետք է զգոնությունը չթուլացնես և կարողանաս հաղթել և՛ երկրորդում, և՛ երրորդում, չորրորդում և մինչև՝ վերջնական հաղթանակ: Ընդամենը ժողովուրդը հասել է Սերժ Սարգսյանի հրաժարականին, սա մեծ հաղթանակ է, բայց սրանով համակարգը չի փոխվել, որովհետև ժողովուրդը դուրս էր եկել ոչ թե միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլ նա՝ ինքը մարմնավորում էր, և իր ձեռքերում կենտրոնացրել էր այդ ամբողջ համակարգի ուժերը: Հիմա նրա հեռանալով՝ թե նա հեռացել է թիկունք, թե ստվերում է, թե ընհանրապես հեռացել է, առայժմ համակարգը գործում է այնպես, ինչպես և գործել է մինչև այժմ:

 

Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որ վաղը տեղի է ունենալու՝ բանակցություններ ժամանակավոր վարչապետի պարտականությունները կատարողի հետ՝ Կարեն Կարապետյանի, և առաջ քաշի հենց կառավարության ու վարչապետի հարցը: Հասկանալի է, որ վարչապետ ժողովուրդը այս պահին տեսնում է այսօրվա դրությամբ հենց Նիկոլ Փաշինյանին: Այս խնդիրներին ժողովուրդը պետք է ուշի ուշով հետևի և հասնի, որպեսզի փոխվի և՛ այսօրվա վարչապետը, և՛ կառավարությունը՝ իր բոլոր անդամներով, ես կասեի, իհարկե այնտեղ չգիտեմ մնացած բացառությունները, որոշ կարող են լինել, թեև ընդհանուր առմամբ հեշտ կլիներ ամբողջությամբ կառավարությունը փոխել: Ես մի կարևոր հարցի վրա կուզեի ուշադրություն դարձնել, որ գուցե թե այնքան էլ մինչև գոնե երեկ երեկոյան այդ հարցը այնքան էլ, այսպես թեթև աչքով էին նայում՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության վրա:

 

Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը, նա էլ իր հերթին կենտրոնացրել է ժողովրդական այսպես վստահությունը իր անձի մեջ և հանդիսանում է փաստորեն պետության ղեկավարի թեկնածու՝ ժողովրդական թեկնածու, և որպես այդպիսին նա դառնում է թիրախ, թիրախ և այն ներքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա զրկվել իրենց գերշահույթներից, իրենց արտոնություններից, իրենց տարբեր այլ՝ առհասարակ օրենքից դուրս գտնվող կարգավիճակից, այնպես էլ գուցե որոշ արտաքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա տեսնել Հայաստանը ուժեղ և դեպի իր պետական կայացումը գնացող պետություն, մի բան որը մինչև այսօր այդպես էլ չէր ստացվում: Հայաստանը կարելի է ասել կայացած պետություն չէ՝ մինչև այսօր, և ոչ էլ հայական կայացած պետություն է՝ իր հայկական այն ամբողջական իմաստով: Այս խնդիրը՝ անվտանգության, հետևաբար պետք է այսօրվանից դրան ուշադրություն դարձվի և նաև այսօրվա իշխանությունը ի դեմս և՛ վարչապետի՝ ժամանակավոր, և՛ ԱԱԾ-ի պետի, ոստիկանապետի պետք է հասկանան, որ այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է իրենց վրա:

 

Եվ կուզեի հիշեցնել նաև՝ 1999 թվականին հոկտեմբերի 27-ն էլ տեղի ունեցավ մի այնպիսի պահի, երբ Վազգեն Սարգսյանը փորձում էր Հայաստանում կատարել ինքնուրույն քայլեր, որոնք միտված էին Հայաստանի՝ որպես պետություն ամրապնդմանը: Այնպես որ այս կարևոր խնդիրը, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ ես նրա քաղաքական համակիրը չեմ եղել, բայց այսօրվա դրությամբ նա ժողովրդի թեկնածուն է և նրան որևէ բան պատահելով, ամբողջ հայությունը մեծ հարված կստանա, ինչպես դա տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին:

դիտվել է 254779 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից