Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Մայիս / 2020


Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեռևս Դոնեցկի «Մետալուրգ»-ում խաղալու տարիներին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Մխիթարյանի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը: Վերջինիս խոսքերը փոխանցում է անգլիական Mirror պարբերականը: Սելյուկը Մխիթարյանի գործակալն էր, երբ հայ կիսապաշտպանը խաղում էր «Մետալուրգ»-ում:

Պարբերականը գրում է, որ Սելյուկը վիճել է «Մետալուրգ»-ի նախագահ Օլեգ Մկրտչյանի հետ, երբ վերջինս Հայաստանի ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Արաս Օզբիլիսին 8 միլիոն եվրոյով վաճառելով Մոսկվայի «Սպարտակ»-ին, ասել էր, թե կիսապաշտպանին վաճառել է 2 միլիոնով: Սելյուկի խոսքով` ինքը տարաձայնություններ է ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որտեղ աշխատում է Հենրիխ Մխիթարյանի մայրը: «Ստեղծված իրավիճակի պատճառով ես և Մխիթարյանը բաժանվեցինք, և այդ ժամանակ Մխիթարյանի քույրը, ով աշխատում է ՈՒԵՖԱ-ում, կապ հաստատեց Միլո Ռայոլայի հետ: Այդ ժամանակ Մխիթարյանն արդեն հայտնի ֆուտբոլիստ էր, և երբ Դորտմունդի «Բորուսիա»-ն 27 միլիոն եվրոյով գնեց նրան, Ռայոլան նրա կողքին էր: Բայց ես այդ ժամանակ արդեն պայմանավորվածություն ունեի «Լիվերպուլ»-ի հետ, և եթե Մխիթարյանի հետ մեր կապերը խզված չլինեին, նա կխաղար «Լիվերպուլ»-ում»,-ասել է Սելյուկը:

դիտվել է 11963 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից