Հակված եմ ենթադրել, որ մինչև քսաներկու թիվ հաստատ չի մնա

-Երեկ տեղի ունեցավ «Հանուն Հայաստան փրկության» արդեն երրորդ հանրահավաքը, սակայն կրկին սակավամարդ էր, ինչով էր պայմանավորնած նման իրավիճակը ըստ Ձեզ: Ճիշտն ասած էնպես չի, որ դա ինձ համար կամ շատերի համար անակնկալ էր, որ սակավամարդ էր, որովհետև վերջին շրջանում վերջին, երևի թե կարելի է ասել, որ վերջին անգամ մարդկանց քանակ ես հրապարակում տեսել եմ երեք ուժերի՝ այն չորս երեք ուժերից հետո, երբ հայտնի պատմությունները եղան, այն ժամանակ՝ տասնհինգ թվականին, դրանից հետո ես հրապարակում փաստացի մարդ չեմ տեսել:
Ոչ մի ուժ չի կարողանում հավաքել, հասարակությունը տոտալապացիայի մեջ է, կամ կա նաև այլ բացատրություն այդ պապացիայի, որովհետև բոլորը ասում են՝ դե էնքան են խաբվել և այլն, և այլն, չնայած եղել է, որ այս անգամ նաև գալիս է նրանից, որ մարդիկ իրենք գիտեն՝ ինչ են արել, դրա համար էլ դուրս չեն գալիս, իրենք ընտրություններին գիտեն՝ ում են ընտրել, ընդանուր առմամբ այդ պրոտեստը երբ ա լինում, երբ մարդ զգում ա, որ իրեն խաբել են, հիմա մարդիկ, հասարակությունը գիտի, որ իրենց ոչ ոք չի խաբել, իրենք են գնացել չգիտեմ, բնականաբար ոչ բոլորը՝ մի մասը 5-10.000-ով է ընտրել, մի մասը չգիտեմ՝ծանոթ-բարեկամով, մի մասը և այլն, և այլն, բայց չի եղել ոչ լցոնումներ, ոչ բան, այսինքն՝ հասարակությունը ինքը գնացել է այդ գործարքին և հիմա որևիցե բանից չի բողոքում:
Մանրամասը՝ տեսանյութում: