Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Հուլիս / 2020


ՀՀԿ ավագանու այն պնդումները, թե գարշահոտից սրտխառնոց են ունեցել, ավելի քան զավեշտալի է

Yelaket.am-ը գրում է.

Ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» և ՀՀԿ խմբակցութոյւնների միջև ծեծկռտուքը մեկ ամբողջ օր քաղաքական դաշտը պարալիզացրեց, բոլորը մոռացան, որ առջևում նախագահի ընտրություններ են, վարչապետի թեկնածու դեռ չկա և այսպես շարունակ, մոռացան նաև Արցախյան շարժման 30 ամյակի մասին: Իհարկե բռնությունը վատ երևույթ է, ոչ մի բանական էակ չի կարող արդարացնել այն, բայց հիմա խոսենք մեդալի երկրորդ կողմի մասին: Գաղտնիք չէ, որ Երևանի շատ վարջակա համայնքներում գարշահոտություն է տիրում և «Եկիր Ծիրանիի» ակցիան այդ մասին էր, բայց ինչպես միշտ մեզ բովանդակությունը չհետաքրքրեց ու մենք անցանք էքշնը քննարկելուն, իսկ Նուբարաշենի բնակիչներն այդպես էլ կշնչեն այդ գարշահոտը, իսկ ՀՀԿ ավագանու այն պնդումները, թե գարշահոտից սրտխառնոց են ունեցել, ավելի քան զավեշտալի է և մեկ հարցադրում է առաջացնում. «Դուք պետք է չշնչեք, իսկ բնակչությունը պարտավոր է շնչե՞լ»:

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը այդպես էլ ռենկառնացիայի չենթարկվեց: Ըստ հայտարարության «Հայկական Վերածննունդը» որոշել է միավորվել ՕԵԿ-ի հետ, կամ եթե այլ բառերով ասենք՝ Արթուր Բաղդասարյանը վերամիավորվում է Արթուր Բաղդասարյանի հետ: Նրա կարծիքով կուսակցության անունը փոխելուց և վերաբրենդավորումից հետո ժողովուրդը կմոռանար այն խաբեյությունները, որի միջոցով ՕԵԿ-ն ու Յուր ղեկավարը փորձում էին ջրի երեսում մնալ: Նրանք ռենկարնացիայով փորձում էին հայտնվել 6-րդ գումարման ԱԺ-ում, բայց նավակի մեջ այս անգամ հայտնվել չհաջողվեց, իսկ հիմա նրանք վերադառնում են հին տաշտակին: Հույս ունենանք հին տաշտակն էլ է ժամանակի ընթացքում ծակվել ու այլևս չի վերականգնվելու։

Մի ժամանակ էլ էինք դահուկասպորտում համեստ արդյունքներ ցուցաբերում, մի ժամանակ էլ էինք դժվարությամբ հասնում օլիմպիադա, բայց այդ ժամանակներն անցել են, որովհետև լուսահոգի Արմեն Երիցյանն այլևս չկա, նա ղեկավարում էր դահուկասպորտի ֆեդերացիան, իսկ սպորտսմենները թեկուզ համեստ արդյունքներով, բայց ոգևորված էին ներկայացնում պետությունը, իսկ հիմա Ծաղկաձորի ներկա քաղքապետ ու չգիտես ինչո՞ւ դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահի պատճառով, նախ մեր մարզիկները համապատասխան մարզահագուստ չունեն, իսկ Հայաստանը ներկայացնող մարզիկի անունը նույնիսկ ժամանակին չեն փոխանցել ՄՕԿ-ին: Հա ու նրա փայլուն մտքով անցավ, որ հենց մրցման օրերին է պետք հայտարարել, որ մենք ուժեղ մարզիկ չունենք, դե որ դուք լինեք մեր ֆեդերացիայի նախագահն արդյունքներն էլ այսպիսին կլինեն:

դիտվել է 17688 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից