Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2021


Սա շատ մութ պատմություն է․ Արարատ Միրզոյանը՝ վարչապետի հարցազրույցում տնտեսական աճի վերաբերյալ վերջինիս տեսակետի մասին

Yelaket.am-ի զրուցակիցը Ազգային ժողովի <<Ելք>> կուսակցությունների դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն է:

 Պարոն Միրզոյան, տարբեր ասեկոսեների համաձայն, <<Ելք>> դաշինքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Ինչպե՞ս կբնութագրեք << Ելք>> դաշինքում երեք կուսակցությունների փոխհարաբերությունները:

<<Ելք>> դաշինքը կազմող երեք կուսակցությունները հիանալի փոխհարաբերություններ ունեն, և ցանկացած հարց բավականին արդյունավետ կերպով քննարկվում և լուծում է ստանում: Շատ աշխատանքային և շատ բարեկամական-ընկերական մթնոլորտում: Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ, որտեղ են այդ ասեկոսեները, ինքս չեմ լսել վերջին շրջանում, բայց եթե կան էլ, միանշանակ, անհիմն են:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ <<Ծառուկյան>> դաշինքը չհամաձայնվեց << Ելքի >> միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկին: Գո՞ւցե սա << Ծառուկյան>> դաշինքի հանդեպ քարոզարշավի ժամանակ <<Ելք>> դաշինքի կոպիտ դրսևորման դիրքորոշման հետևանքն է:

Չեմ կարծում:Ճիշտն ասած, երևի թե պետք է հարցը << Ծառուկյան>> դաշինքին ուղղել, որովհետև բոլորը անընդհատ <<Ելքից>> են հարցնում, թե ինչո՞ւ <<Ծառուկյան >> դաշինքը չպաշտպանեց, չստորագրեց առնվազն Զեյնալյանի թեկնածության տակ:Մենք <<Ծառուկյան>> դաշինքի հետ ունեցել ենք նաև համագործակցության օրինակներ Ազգային ժողովում, երբ որ միասին պայմանավորվել ենք ու դուրս ենք եկել նիստերի դահլիճից, կամ ինչ-որ օրենքի նախագծի որոշել ենք չքվեարկել,որպեսզի քվորումի հարց լինի, կամ մենք կողմ քվեարկեցինք Նաիրա Զոհրաբյանին Եվրոինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցում և այլն:
Ունեցել ենք չստացված համագործակցության դեպքեր, այդ թվում նաև այս մեկը:Կարծում եմ, կամ <<Ծառուկյան>> դաշինքին կողքից խորհուրդ են տվել չստորագրել, կամ էլ չգիտեմ, չեմ հասկանում:Վստահ եմ ՝առնվազն երկու թեկնածուի առկայությունը քարոզարշավում և ընտրություններում կարժևորեր այդ ընտրությունները: Եվ ստորագրել թեկնածության տակ չէր նշանակում պաշտպանել թեկնածությունը: Այնպես որ ինձ համար տարակուսելի է:

Եթե Արմեն Սարգսյանը ընտրվում է որպես ՀՀ նախագահ, << Ելք >> դաշինքը պատրա՞ստ է շնորհավորել:

Այս պահին կարող եմ ասել, որ <<Ելք>> դաշինքը պատրաստ է հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, երբ նա այցելի Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններին, պատրաստ ենք հանդիպել, քննարկել, մեր մտահոգությունները հայտնել կարևորագույն և խնդրահարույց հարցերի շուրջ: Բայց մենք հայտարարել ենք, որ մենք դեմ ենք քվեարկելու:

Թանկացումների հետ կապված Ձեր երթը դեռևս շարունակվում է: Առհասարակ՝ ի՞նչ շարունակություն է ունենալու և ի՞նչ է նախատեսվում փետրավարի 5-ին:

Մենք արդեն ասել ենք,որ փետրվարի 5-ին լինելու է հանրահավաք-երթ․ այլ մանրամասների մասին մենք կիրազեկենք:Մենք բազմիցս ասել ենք,ընդգծել ենք,բացառված չէ ոչինիչ,այդ թվում՝նստացույցեր:


Արձագանքների համաձայն՝ այս երթը քաղաքական քայլ էր, որը պետք է <<Ելք>>-ին ապահովեր հաջորդ շրջանում ևս մի քանի մանդատով: Որպես <<Ելքի>> պատգամավոր՝ Ձեր դիրքորոշումը:

Մինչև հաջորդ ընտրափուլ, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ,դեռ 4 տարի կա:Եվ ընդհանրապես՝ես չէի պայմանավորվի այսօր կատարվող իրադարձությունները ,չէի կապի անպայմանորնեն 4 տարի հետո նոր մանդատներ ձեռք բերելուն և ընդհանրապես <<Ելքի>> ողջ գործունեությունը միտված չէ ևս մի քանի մանդատ շահելուն:Հիմա մենք ունենք կոնկրետ խնդիր՝թանկացումների խնդիրը,որը բոլորին է հուզում:Իսկ թե դա կհանգեցնի 4 տարի հետո մի քանի մանդատ շահելուն, ես նոևից եմ շեշտում,մի քանի ավել մանդատը երբեք չի եղել մեր նպատակը,և ես կարծում եմ, որ դեռ շատ ջրեր կհոսեն, ավելի լուրջ քաղաքական պրոցեսների մասնակից և նախաձեռնող կլինի << Ելքը>>:Այդ հարցը,վստահաբար դրված չէ որպես խնդրի այս պահին:

Գնաճի հետ կապված՝ այսօր Ազգային ժողովում լսումներն էին: Ձեր տեսակետը, ի՞նչ կարծիքներ հնչեցին:

Շատ հակասական տպավորույուն ստացա: Մի կողմից զանազան պաշտոնյաներ մեզ փորձում էին համոզել, որ ինչ-որ հիանալի, վարդագույն, զարգացող երկրում ենք ապրում:Կենտրոնական բանկի նախագահն անգամ ասաց, որ որոշ գործիչների և փորձագետների ստեղծած աղմուկի պատճառով է, որ մարդիկ այդպիսի մեծ գնաճի սպասումներ ունեն: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր,<<Ելքի>> պատգամավորներն էին բոլորին համոզում, որ մարդիկ չեն զգում,որ կա գնաճ,ամեն ինչ թանկացել է:<<Ելքի>> պատգամավորներն են ասում, որ գները թանկացել են: Շատ տարօրինակ էր պատգամավորների վարքագիծը և պատասխանները: Կարծես ինչ-որ գեղարվեստական ստեղծագործության մեջ լինենք, և այդ մարդիկ լրիվ կտրվել էին իրականությունից: Մի քիչ էլ որ մնայի,երևի ինձ կհամոզեին, որ գները նորմալ են և թանկացում չկա:Սա շատ վատ է իրականում:Կամ ադեկվատ չեն և չեն հասկանում՝ի՞նչ է կատարվում,որը ես կասկածում եմ, կամ ուղղակի հեգնոււմ են և լուրջ չեն ընդունում քաղաքացիներին: Այստեղ արդեն քաղաքացիները լուրջ խոսք ունեն ասելու:

Վարչապետը վերջերս «РИА Новости» գործակալությանը տված իր հարցազրույցում շեշտել էր, որ տնտեսական աճն ավելի բարձր է, քան ենթադրում էին 2016-ին: Ձեր տեսակետը:

Բավականին վատ ակնկալիքներ են ունեցել,որ հիմա գոհ են եղած վիճակից: Ժողովրդին չեն ասել,որ վատ հեռանկար կա:Այս մարդիկ կամ չեն հասկանում, կամ ազնիվ չեն ժողովրդի հետ:Սա շատ մութ պատմություն է: Ես նորից մի տարակուսանք հայտնեմ: Չեմ հասկանում՝ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը պաշտոնյաներին հավաքել և ասում էր,որ լուրջ թանկացումներ կան և պետք է աշխատել մեղմել որոշ բաներ: Եվ այսօրվա Ազգային ժողովի լսումների խորագիրն այսպիսին է.
<<Թանկացումների,գնաճի պատճառները և հնարավոր մեղմացումը>>:
Ես չլսեցի որևէ ելույթ,որը ուղղված կլիներ հնարավորինս մեղմացմանը:

Ամեն դեպքում անկախ պաշտոնական թվերից, հասարակությանը ավելի շատ հետաքրքրում է՝ ամիսներ հետ ի՞նչ կլինի : Ձեր տեսակետը:

Թանկացումները շատ ուժգին կերպով շարունակվելու են:Մենք ասում ենք, զգուշացնում ենք,որ թանկացումներ լինելու են,դեռ պայմանավորված ԵՏՄ-ով:Հիմա էլ ասում ենք թանկացումները շարունակվելու են էլ ավելի ուժգին կերպով:Սրա լուծումը հետևյալն է.մարդիկ պետք է ասեն,որ չեն ուզում թանկացումներ <<Ելք >> դաշինքի նախաձեռնած հանրահավաքին:

Որպեսզի ավելի ուրախ նոտայով ա վարտենք, շուտով <<Սուրբ Սարգսի>> տոնն է:Որպես երիտասարդ պատգամավոր, ի՞նչ կմաղթեք երիտասարդներին:

Երիտասարդներին, իհարկե, նախ և առաջ սեր եմ մաղթելու՝ մանավանդ տոնի խորհրդի հետ կապված: Մաղթելու եմ քրտնաջան աշխատանք, հաջողություններ և շատ ավելի մեծ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքին, որովհետև հիմա լինում են պրոցեսներ,որոնք իրենց անմիջական մասնակցությունն են թողելու և ձևավորելու են վաղվա օրը:

 

 

դիտվել է 22967 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից