Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Դեկտեմբեր / 2022


Օտար երկրում մեկ տանիքի տակ, մեկ ընտանիքի պես դիմավորել Նոր տարին՝ արդեն իսկ երջանիկ պահ է . Ամանորյա ամենալավ միջոցառումը՝ Լոս Անջելեսում

Օտար երկրում մեկ տանիքի տակ, մեկ ընտանիքի պես դիմավորել Նոր տարին՝ արդեն իսկ երջանիկ պահ է . Ամանորյա ամենալավ միջոցառումը՝ Լոս Անջելեսում

 Գրանդ Փարդի պրոդյուսերական ընկերությունը` հիմնադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին IMPRESSIONS BANQUET HALL- ում իրականացրեց տոնական շքեղ ծրագիր։

Լոս Անջելեսում հայկական մշակույթի ներկայացման և մատուցման գործում մեծ ավանդ ունեցող կառույց է Գրանդ Փարդի պրոդյուսերական ընկերությունը, որը հայկական երգարվեստի զարգացման ոլորտում առաջատարն է ԱՄՆ-ում։

Yelaket.am –ը կապ հաստատեց միջոցառման կազմակերպիչ ու հաղորդավարուհի Լիլի Ավագյանի հետ, վերջինս ասաց , որ միջոցառումն անցավ հրաշալի և բարձր տրամադրությամբ. «Հրաշալի դիմավորեցինք 2018 թվականը, և եթե ըստ ավանդույթի տարին շարունակվի այնպես, ինչպես դիմավորեցինք, ուրեմն հաստատ ուրախ տարի է լինելու։ Օտար երկրում մեկ տանիքի տակ, մեկ ընտանիքի պես դիմավորել Նոր տարին՝ արդեն իսկ երջանիկ պահ է, և ես ուրախ եմ, որ մենք այդպիսի հնարավորություններ կարողանում ենք ընձեռնել մեր հայրենակիցներին և, ինչու չէ նաև, ինքներս մեզ»։

Հաղորդավարուհին անրադարնալով իր և Գրանդ Փարդի պրոդյուսերական ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանի համագործակցությանը նշեց. «Մենք վաղեմի ընկերներ ենք, արդեն չեմ հիշում քանի տարվա, ես միշտ սխալ թվեր եմ ասում ու ավելի լավ է հիմա թիվ չասեմ։ Տարիների պատմություն ունի մեր ընկերությունը ու այն վերածվեց նաև գործնականի։ Իր հետ և՛ հեշտ, և՛ հետաքրքիր է համագործակցելը, ավելի կարևոր բան, քան կարողանալ գործնկերոջն անվերապահորեն վստահել՝ չկա»։

Նշենք, որ Ամերիկահայ հասարակության համար այս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը մշտապես առանձնանում է հայկականի պրոպագանդմամբ, կազմակերպչական բարձր որակով ու նրբաճաշակությամբ։

Լոս Անջելեսի ամենահայաշատ Գլենդել քաղաքում հայկական Ամանորը նշել են ավանդույթներն համաձայն՝ հայկական խոհանոց, խմիչք, ժողովրդական երգ, երաժշտություն և արտիստներ։

Միջոցառման մասնակիցներ մինչ լուսաբաց շնորհավորում և տոնում էին Ամանորը։ 2018 թվականը դիմավորել են բարձր տրամադրոությանբ հայ երգիչ, երգչուհիների մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Աիդա Սարգսյանը , Գագիկ Բադալյանը , Լիլուն, Բղդոն, Շպռոտը, Անժելա Սարգսյանը և այլ հայտնիներ։

Երեկոյի հանդիսավարներն էին՝ USArmenia հեռուստաընկերության հաղորդավարներ Լիլի Ավագյանը և Ռաֆայել Մնացականյանը։

 

դիտվել է 15596 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից