Հարցազրույց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ

Հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ելույթը:
Արամ կաթողիկոսի ելույթը հռետորական շնչով էր, բազում կրկնությունններով: Ես նրա ելույթը որպես կաթողիկոս չեմ դիտարկում(կաթողիկոսի առաջ պետք է խոնարհվել),այլ հրապարակախոս գործչի, այլապես թույլ չէի տա որևէ քննադատական խոսք ասել: Չափից շատ կրկնեց. <<Հայաստանը միայն բիզնեսի համար չէ>>:
Ինձ համար շատ վտանգավոր էր, գուցե ոչ շեշտված, բայց նշվեց Հայաստան և Արցախ: Չկա Հայաստան և Գորիս, չկա Հայաստան և Վան: Կա Հայաստան և վերջ:
Ինձ շատ ուրախացրեց, որ նա բարձրացրեց միասնական ուղղագրության հարցը, բայց սարսափելի էր,որ այդ հարցը բարձրացնելիս խոսվում է փոխզիջումների մասին:
Մենք ունենք միասնական ուղղագրություն,որը պետք է վերականգնենք, հակառակն ասողը դեմ է Պ.Սևակին, Հ.Աճառյանին, Ս.Մալխասյանցին:
Մանրամասները՝ տեսանյութում։