Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Միջոցառումների շարքը եզրափակվեց համերգային ծրագրով, որին մասնակցում էին պատվավոր հյուրեր, հայկական համայնքի խորհրդի անդամներ և ծնողներ

Տյումենի մարզի « Հայաստան» հասարակական կազմակերպությունը գործում է շուրջ 25 տարի ( նախագահ՝ Համլետ Փաշայան): Կազմակերպությանը կից գործում է Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը ( նախագծի հեղինակ և հիմնադիր՝ Սերգո Ստեփանյան): « Հայկական մշակույթի օրերը Ռուսաստանի Դաշնությունում» միջոցառումների շրջանակում մշակույթի կենտրոնը ստանձնեց հոկտեմբեր նոյեմբեր ամիսների ընթացքում կազմակերպել և անց են կացել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, գրական- երաժշտական երեկոներ, լուսանկարների ցուցահանդես, մրցույթներ:

Միջոցառումների շարքը եզրափակվեց համերգային ծրագրով, որին մասնակցում էին պատվավոր հյուրեր, հայկական համայնքի խորհրդի անդամներ և ծնողներ: Երեկոն սկսվեց Ռուսատանի Դաշնությունում Հայաստանի լիազոր դեսպան Վարդան Տողանյանի և Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ միջոցառման մասնակիցներին ուղերձների ըներցմամբ:


Մշակույթի կենտրոնի մանկավարժները, սաները
( կենտրոն են հաճախում 250 հայ մանուկներ, պատանիներ և աղջիկներ) ջանք չէին խնայել երեկոն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մանկավարժներ Նորայր Սարգսյանի, Նաիրի Մուսոյանի, Նելլի Գրիգորյանի, Արզուման Ազրյանի գեղեցիկ ելույթները ջերմացրին մասնակիցների սրտերը, իսկ կենտրոնի սաները իրենց ասմունքելու , երգելու և պարելու ողջ տաղանդը ներկայացրեցին այնպիսի անկեղծությամբ և ոգևորությամբ, որ դահլիճում նստացները՝ աչքերում արցունքներ, հուզված ողջունում էին նրանց ելույթները:


Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվող նման միջոցառումները, համոզված ենք, որ զերծ են պահելու մեր երիտասարդ սերնդին մերձեցման վտանգից:

դիտվել է 21793 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից