Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
19 / Սեպտեմբեր / 2021


«Ոսկե գնդակի»-ի հավակնորդը մեկն է՝ Կրիշտիանու Ռոնալդուն

Ելակետ լրատվականի հյուրն է սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը, ում հետ զրուցեցինք Հայաստանում սպորտի ներկայիս վիճակի, չեմպիոնների լիգայի, ֆուտբոլի և <<Ոսկե գնդակ>>-ի հավակնորդի մասին:

Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանում սպորտի ներկայիս վիճակին և ավելի շատ ա՞ճ է գրանցվում, թե՞ հակառակը:

Տարին կարելի է որոշակիորեն դրական ամփոփել: Վերջին տարիներին հաջողություններ ունենք սպորտային մարմնամարզությունում, և դա սպորտային մարմնամարզության նվիրյալների աշխատանքի շնորհիվ է, ոչ թե պայմանների կամ ենթակառուցվածքների: Սպորտային մարմնամարզությունում մենք լուրջ ավանդություններ ենք ունեցել, կարելի է ասել դրանք ապահովում են դրական նիշ: Ավանդական մարզաձևերն էլ իրենց հերթին՝ ծանրամարտը, ըմբշամարտը: Մենք ունենք շատ դրական արդյունքներ,ունենք ոսկե մեդալներ: Կարծում եմ, որ տարին պետք է դրական համարել:

Վերջերս ծանրամարտի հավաքականում որակազրկում տեղի ունեցավ: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր դա պայմանավորված:

Դժվարանում եմ ասել ինչով էր պայմանավորված, երևի հաջողության ձգտումով: Եթե մարզիկը օգտագործում է խթանիչներ և արգելված միջոցներ, դա խոսում է չափից դուրս հաջողության հասնելու մասին, բայց, իհարկե, հասկանում ենք, որ սպորտը ենթադրում է մաքուր պայքար, ծանրամարտն էլ հենց այն մարզաձևն է, որտեղ մաքուր պայքարով հաջողության հասնելու հնարավորությունները շատ քիչ են:
Կան երկրներ՝ մասնավորապես Չինաստանը, Ռուսաստանը, որ ձգտում են բոլոր մրցաշարերից վերադառնալ գոնե երկու մեդալով: Իսկ մենք ավանդապես շատ ուժեղ ենք ծանրամարտում: Մեզ մոտ հակադոպինգային պայքարի հանձնաժողով կա, որը վերջին տարիներին շատ լուրջ հաջողություններ է գրանցում: Կարելի է ասել շատ բան մաքրվել է:
Անդրադառնանք ֆուտբոլին, Արթուր Պետրոսյանն արդեն հայտարարեց իր հավաքականի անդամաների անունները: Ի՞նչ կասեք այս թեմայի շուրջ:

Հավաքականի կազմն արդեն ամբողջապես հրապարակվել է, մի քանի անակնկալներ կան: Կարծում եմ՝ ընկերական հանդիպումները լավ հնարավորություն են փորձարկելոև, իհարկե հասկանում ենք, որ Հայաստանի հավաքականը հիմա որևէ խնդիր չունի իր առջև լուծելու: Դա մեր հավաքականն է: ՈՒնենք այն, ինչ ունենք: Եվս մեկ անգամ վայելելու Հենրիկ Մխիթարյանի խաղերը սեփական հարկի տակ:Լավ հնարավորություն է: Կարծում եմ՝ պետք է օգուտ քաղել դրանից:

Հայաստանի հավաքականի խաղերին անդրադառնանք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոփոխություն է պետք մեր հավաքականին, որպեսզի խաղերն ավելի հաջողեն:
Եթե արդյունքներին նայենք, մենք այս պայմաններում,այս հավաքականով, երևի թե առավելագույնն ենք քաղում: Փոփոխությունները պետք են ենթակառուցվածքների, մանկապատանեկան ֆուտբոլի մակարդակով, այլ ոչ թե թիմը վերցնել մի երկու երեք բան փոխել: Կարծում եմ՝ Արթուր Պետրոսյանը և այն մարզչական թիմը, որ նա ձևավորել է,առավելագույնն է, ինչ հիմա կարելի է քաղել, քանի որ Արթուր Պետրոսյանը խարիզմատիկ, շատ հաճելի կերպար է, որը մեր մարզչական իրականությանը հատուկ չէ: Նա եվրոպական մենթալիտետ է այստեղ բերում:

Ի՞նչ կասեք չեմպիոնների լիգայի հանդիպումների մասին: Ըստ Ձեզ՝ ով է ֆավորիտը:

Անակնկալներ լինում են, երեկ էլ Տոտենհեմը ապացուցեց,որ կարող է լուրջ անակնկալներ մատուցել Ռեալ Մադրիդին: Երկու տարի անընդմեջ նման բան չէր եղել չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Հաղթել այդքան վստահ 3:1 հաշվով: Ինձ զարմացնում է Շախտյորի խաղը: Սակայն երկու ակումբներ կան,ովքեր երբևիցե եվրոպական այս գլխավոր ստուգատեսում հաջողություն չեն ունեցել, խոսքս Մանչեսթր Սիթի և Պարի Սեն-Ժերմենի մասին է: Կարծում եմ՝այս տարի նրանք կարող են անակնկալ մատուցել և հայտնվել անգամ եզրափակչում: Ես նրանցից սպասելիքներ ունեմ ոչ որպես երկրպագու,այլ որովհետև նրանք դիտարժան խաղ են ցուցադրում: Հետաքրքիր կլինի նրանց ավելի բարձր մակարդակում տեսնել:

Իսկ <<Ոսկե գնդակ>>-ի հավակնո՞րդը:

<<Ոսկե գնդակի>>-ի հավակնորդը մեկն է՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

 

դիտվել է 6522 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից