Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Սեպտեմբեր / 2021


«Ով ուզում է գիտությամբ զբաղվի, վերադառնալուց հետո էլ կզբաղվի». Արթուր Եղիազարյան

Yelaket.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, չնայած որ նախագծերը դեռ քննարկման փուլում են: Ինչքանո՞վ են մեզ անհրաժեշտ այդ նախագծերը: Ինչպե՞ս կարող ենք հանգստացնել հանրությանը:

Խուճապային ոչինչ չկա:Սա ավելի շատ լրատվության ապատեղեկատվության արդյունքն է: Առաջին անգամ պետությունը առաջարկով է հանդես գալիս: Ալտերնատիվ է առաջարկում, ընտրության տարբերակ տալիս: Պետությունը հնարավորություն է տալիս գումար աշխատելու, որը լավ առաջարկ է:

Առաջարկվում է խստացնել տարկետումը: Խնդրում եմ խոսել դրական և բացասական կողմերի մասին:

Տասնութ տարին լրանալուց հետո բոլորը պետք է գնան ծառայելու: Ինչպե՞ս գնալ, գնալ իբրև զինվոր երկու տարով ծառայելու և վերադառնալ, թե՞ գնալ որպես սպա երեք տարով, դա «Պատիվ ունեմ» ծրագիրն է:
Իրականացվել են ուսուսմնասիրություններ, փորձը ցույց է տվել, որ գիտության հետ ոչ մի առնչություն չունի տարկետում տալու իրավունքը: Ով ուզում է գիտությամբ զբաղվի, վերադառնալուց հետո էլ կզբաղվի: Սա ճանապարհ էր, որով շատերը խուսափում էին ծառայելուց:

Սահմանում վերջին օրերին նկատվել է լարվածության աճ: Ձեր կանխատեսումները,հնարավո՞ր է սրվի իրավիճակը սահմանում:

Պատերազմական իրավիճակում ենք ապրում: Ցանկացած պահի էլ դա կարող է լինել:Ամեն օրվա սրացումներ կարող են լինել: Այս հակառակորդը ՝բացի ուժային լեզվից, ոչինչ չի հասկանում: Մենք պետք է համապատասխան հակադարձում տանք:

Պարոն Եղիազարյան, կարևոր են նաև տեղեկատվական պատերազմները,և մեր լրատվամիջոցներին այդ առումով ի՞նչ գնահատական կտաք:

Մեզ մոտ սիստեմատիկ մոտեցում չկա, տարերային է: Պահ կա, լրատվամիջոցները ճիշտ են արձագանքում, պահ էլ կա, ավելորդ խուճապ են ստեղծում: Ռազմական գործողությունների ժամանակ պետք է զսպվածություն պահել և ոչինչ չասել: Հանրությանը կարող ես և' ոգևորել, և' խուճապի մատնել: Պետք է գործողությունները ավարտվեն և դրանից հետո խոսել արդյունքների մասին: Պետք է օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

դիտվել է 6279 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից