Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Նոյեմբեր / 2022


Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է չշարունակել Հյուսիս-հարավի բետոնապատումը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնաբատումը:

Նշված հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Վերջինս առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։ Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։

Դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա փորձաքննությունը: Գուցե բետոնը որակյալ համարվի: Բայց Հյուսիս-հարավ մայրուղու արդեն շահագործվող որոշ հատվածներում բետոնը սկսել է քայքայվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 10070 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից