3 բույր, որոնցից տղամարդիկ խենթանում են.

Yelaket.am - ը գրում է ՝
Հոգեբանները վստահ են, որ բոլոր տղամարդիկ քաղցրասեր են, հետևաբար նրանք երբեք անտարբեր չեն անցնում այն կանանց կողքով, ով քաղցր է բուրում:
Սակայն դժվար է ընդհանրացնել ուժեղ սեռի ներկայացուցիչներին, քանի որ կան բացառություններ, այսինքն կան տղամարդիկ, ովքեր ավելի շատ հակված են հետաքրքրիր բույրերի:
Առանձնացրել են այն «ամենաբույրերը», որոնք ակամայից ստիպում են տղամարդկանց շրջվել ու անտարբեր չանցնել այդ երկար հիշվող բույրերի կողքով:
1. Escentric Molecules
Հեղափոխություն- իհարկե այս բառը շատ պաթետիկ է հնչում, բայց իսկապես այս օծանելիքը հեղաշջեց ամբողջ աշխարհը: Բոլոր Escentric Molecules հիմքում ընկած են Iso E Super բացառիկ մոլեկուլը: Այս կախարդական մոլեկուլն այնպիսի հատկությունով է օժտված, որը հավասարազոր է պերոմոնների արդյունավետությանը և որոնք օգնությամբ մենք մեր վրա են սևեռում այլ մարդկանց ուշադրությունը և որի շնորհիվ էլ կարողանում ենք գտնել մեր սիրելիներին: Iso E Super մոլեկուլը մի քանի անգամ ուժգնացնում է այդ էֆֆեկտը՝ ընդգծելով ձեր սեքսուալությունը: Այս բույրերից ցանկացածի դեպքում տղամարդիկ անմնացորդ հնազանդվում են ու երբեք չեն հեռանում:
2. Criminal of Love, K by Kilian
Criminal of Love, K by Kilian – սա ոչ միայն օծանելիք է, այլև ակնհայտ սադրանք է: Անհավանական կանացի, կրքոտ ու էրոտիկ բույր ունի, որը անհնարել է անտեսել:
3. Midnight Oud, Juliette Has a Gun
Ինչպես հայտնի է կեսգիշերն օրվա ամենախորհրդավոր պահն է, երբ տեղի է ունենում անսպասելին ու իրականանում են հրաշքները: Ընդամենը մի քանի կաթիլ օգտագործելով թանկարժեք այս բույրը- կարող եք համարձակորեն դիմավորել գիշերը պատրաստ լինելով նոր ու գունեղ արկածների: Սակայն մի փոքր զգույշ եղեք, տղամարդու սիրտը կարող է մի փոքր ավելի արագ բաբախել:
Նյութի աղբյուրը ՝ Yelaket.am