Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Հոկտեմբեր / 2020


Հայուհիներ, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ

Դժվար է մեր իրականության մեջ գնել մարդ, ով ունի իդեալական դիմագծեր ու կազմվածք: Սովորաբար կանայք սկզբում դիմում են պլաստիկ վիրաբույժներին թեթև շտկումների համար, այնուհետև որոշում են փոխել շրթունքների ու քթի ձևը, ձգել դեմքի մաշկը, ընդծել այտոսկրերը և գալիս է մի պահ, և տեսնում ես, որ իրական դեմքիցդ ոչինչ այլևս չի մնացել: Այսօր կանդրադառնանք հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ և երբևէ միջամտությունների չեն դիմել արտաքինում փոփոխություններ անելու համար: Նրանք իդեալական ժառանգությամբ արդեն ծնվել են:

Բնական արտաքին, բնական դիմահարդարում, պարզ ազատ հագուստ, ոչ մի արհեստական վիճակ՝ մանավանդ առօրյա կյանքում: Իրինա Թովմասյանը երբևէ պլաստիկ վիրաբուժության չի դիմել, սակայն եթե այն անհրաժեշտություն է և լուծում է որոշակի խնդիրներ գեղեցկուհին նորմալ է վերաբերվում այդ հանգամանքին: Առաջին հայացքից գուցե թվա, որ Իրինայի այտոսկրերը այդչափ ընդգծված են, որովհետև ինչ-որ միջամտություն կա արված, բայց իրականում ոչ:

Ընդծված այտոսկրեր, լայն ճակատ ու հաստ շուրթեր . Լայաննայի արտաքինի հարցում բնությունը շռայլ է գտնվել՝ տալով կատարյալ դիմագծեր: Երգչուհու դիմագծերը տիպիկ հայկկական չեն ու գուցե դա է պատճառներից մեկը, որ մարդիկ կարծում են , որ նա էլ դիմել է պլաստիկ վիրահատության: Իրականում կա անհրաժեշտություն թե ոչ, դժվարանում եմ ասել, ամեն դեպքում երգչուհին առանց վիրահատական միջամտությունների էլ իրեն շատ հարմարավետ է զգում:

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս մինչ այսօր ոչ մի պլաստիկ վիրահատության չի դեմել:Նրա ոչ ստանդարտ քիթը շատերին թյուրիմացության մեջ է գցում, որ այն վիրահատած է, բայց դերասանուհին ժխտում է որ երբևէ արտաքինի մեջ որևէ բան է փոխել:

Սոնե Սիլվերը բնական գեղեցկությամբ օժտված այն քիչ հայտնիներից է, ով ևս երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը: Նրա փոքր ու նուրբ քթի և արտահայտիչ այտոսկրերի առումով հաճախ են պտտվում ասեկոսեներ, որ վերջիններս վիրահատել է: Սոնեի արտաքինում միայն փոփոխությունը այն է, որ հաճախ է օգտագործում գունավոր լինզաներ՝ հայացքին հաղորդելով ինքնատիպ տեսք:

Հաճախ տրվող հարցերից մեկը Էմմա Մանուկյանին՝ վիրահատված են արդյոք շրթունքները: Միանշանակ ոչ՝ հնչում է դերասանուհու պատասխանը, այդպիսով կանհետանա մարդու դեմքի բնական միմիկան ու խարիզման: Էմմայի աչքերի գույնը ևս բազում ասեկոսեների առիթ է տվել: Շատերը կարծում են , որ նա կրում է գունավոր լինզաներ, բայց իրականում դերասանու աչքերը քամելեոն են, կախված հագուստի գույնից աչքերը երանգը ևս փոփոխվում է:

Օլյա Հակոբյան. Դերասանուհու կարծիքով ինքը իդեալական քիթ չունի: Մջամտության կարիք գուցե կա, բայց Օլյան ամենայն հավանականությամբ չի հանամարձակվում գնալ այդ քայլին: Օլյան առանձնանում է նաև աչքերի էկզոտիկ գույնով:

Սլավոնական արտաքին ունեցող Մարիամ Ադամյանը զտարյուն հայ է ու երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատության: Բնությունը նրա հարցում ևս ոչինչ չի խնայել՝ օժտելով յուրահատուկ գեղեկցությամբ: Արտաքին տեսքի մեջ միակ բանը, որով Մարիմաը բնությանը դեմ է գնացել, մազերի երնագը փոխելն է եղել:

Դերասանուհի Անի Խաչիկյանը եզրափակում է բնական գեղեցկությամբ փայլող հայուհիների շարքը: Նա երբևէ ոչ միայն պլաստիկ վիրահատության չի դիմել, այլև շատ նուրբ է շպարվում, կամ գրեթե չի շպարվում:

Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս հայուհիները ևս դիմեն ինչ-ինչ միջամտությունների, ինքնավստահության ու չբարդույթավորվելու համար, սակայն առայժմ նրանք շարունակում են հիացնել իրենց բնական գեղեցկությամբ:

 

դիտվել է 19300 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից