Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Հոկտեմբեր / 2021


Հարցազրույց ֆուտբոլային մեկնաբան և վերլուծաբան Մենուա Մեհրաբյանի հետ

Yelaket.am-ի զրուցակիցը ֆուտբոլային մեկնաբան և վերլուծաբան Մենուա Մեհրաբյանն է:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի ներկայիս խաղի մասին:

Եթե խոսքը վերաբերում է Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը, այնքան էլ տպավորված չեմ: Եթե համեմատենք Ռումինիայի հետ կայացած հանդիպմանը, գոնե Ռումինիայի հետ խաղում պայքարելու ցանկություն կար, նաև նվիրվածություն նկատեցի: Իսկ Դանիայի հետ կայացած խաղում լրիվ հակառակ պատկերն էր: Չեմ ասի, թե Դանիայի հավաքականը Երևան էր ժամանել խմբի ֆավորիտի կարգավիճակում և որոշակի հոգեբանական ճնշում կար մեր հավաքականի վրա, բայց նկատելի է, որ վերջին խաղերում մեր հավաքականի մոտ ոչինչ չի ստացվում:

Առաջին հերթին կցանկանամ նշել տակտիկական որևէ գործողություն, որը մտածված կլինի: Այսինքն` ֆուտբոլը առաջին հերթին խաղում ենք տակտիկապես: Մինչև խաղադաշտ դուրս գալը, մարզիչը պետք է ճիշտ հրահանգ տա, ինչպես կառուցել խաղը, ինչպես պետք է խաղալ:
Բայց այլ բան է հանդերձարանում ցուցումներ տալ, այլ բան է մարզադաշտում այդ ամենը ի ցույց դնելը:

Այդ առումով` ես կարծում եմ, որ մեր հիմնական թերացումը տակտիկապես անպատրաստ լինելն է:

Ինչո՞վ է պայմանավորված Հենրիխ Մխիթարյանի վերջին մի քանի խաղերում ոչ մոտիվացված խաղը:

Անկեղծ ասած` մանավանդ Դանիայի հետ կայացած խաղից հետո մեծ քննարկումներ եղան, երկրպագուների, մասնագետների մոտ հարց ծագեց, թե ինչու՞ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում իրեն համապատասխան որակով:
Ես չգիտեմ` ինչն է պատճառը, բայց կարծում եմ խաղընկերների առումով որոշակի խնդիր կա:
Բայց ամբողջությամբ վերագրել դրան չեմ ցանկանում: Մի՞գուցե դա կապված է ակումբային կարիերայի հետ:

Մանչեսթր Յունայթեդում հանդես գալը, բնականաբար, պատվաբեր է, իհարկե դա չի նշանակում, որ հավաքականում հանդես գալը պատվաբեր չէ, բայց ակումբային կարիերայի մասին ֆուտբոլիստը մշտապես մտածում է: Մեզ մոտ` ի տարբերություն մյուս հավաքականների, առաջատարը գիտակցում է, որ այսպիսի թիմով մենք առաջիկայում չենք կարող մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը:

Ենթագիտակցաբար, ֆուտբոլիստի մոտ անկում է առաջանում: Հենց դա է պատճառը, որ գիտակցելով այդ ամենը, չի փորձում ամբողջ ուժով խաղալ` խուսափելով վնասվածքներից, որը կարող է քար գցել կարիերայի վրա:

Մենք գիտենք, որ Մանչեսթր Յունայթեդում մարզիչ կա, ով ամբիցիոզ է և ցանկացած փոքր թերացումը չի վրիպում նրա աչքից: Ես անձամբ դրանով եմ պայմանավորում ակումբային կարիերան չփչացնելը:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որ ընտրական փուլը ձախողելուց հետո, կտա հրաժարական: Սպասե՞նք հրաժարականի:

Ես չեմ կարող պատասխանել Ռուբեն Հայրապետյանի փոխարեն: Ցանկացած նորմալ ֆուտբոլային երկրում յուրաքանչյուր խոշոր ձախողումից հետո հետևում է ֆեդերացիայի նախագահի հրաժարականը ,մարզչական շտաբի հրաժարականը, մեզ մոտ ընդամենը փոխվում են մարզիչները: Փոխվում են, բայց ցավոք որևէ արդյունք չկա: Նոր շունչ է անհրաժեշտ: Հավաքել նոր մարդկանց, ովքեր անհանգստանում են ֆուտբոլի համար, ովքեր կարող են լուծումներ առաջարկել ֆեդերացիայի նախագահին:

Ըստ Ձեզ` Հայաստանի հավաքականը ո՞ր մարզչի օրոք է լավ հանդես եկել:

Եթե վերցնենք կոնկրետ արդյունքների տեսակետից, Յան Պորտեր Ֆիլդի և Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Բայց մարզչական մտքի առումով խաղ նկատել եմ Յան Պորտեր Ֆիլդի օրոք, և որքան էլ մյուսները զարմանան, ռումինացի մասնագետ Միխայիլ Ստոյկիցայի օրոք:
Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանին, արդյունքներ կային, բայց դա պայմանավորված չէր նրա մարզչային բարձր որակներով, այլ պատահականության դիպվածով:
Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է չխնայել միջոցները գլխավոր մարզչի վրա: Պատճառ է բերվում, որ այդ հսկայական միջոցները կարող ենք ներդնել մանկապատանեկան ֆուտբոլում, կառուցել խաղադաշտեր, ակադեմիաներ, մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնել: Չնայած ես դրանում էլ զարգացում չեմ տեսնում:

Ինչ դիրքի խաղացողի կարիք ունի Հայաստանի հավաքականը:

Գրեթե բոլոր դիրքերի կարիքը կա: Այս պահին առաջնային խնդիրը հարձակման գիծն է: Չէի ասի, թե մենք չունենք հավաքական, ընդհանրապես թույլ ենք, պարզապես մեզ մոտ հոգեբանական խնդիր կա, դրան գումարած մի քանի ֆուտբոլիստների բացակայությունը, որոնք կարող էին տոն տալ մեր հավաքականին: Ցանկանում եմ առանձնացնել Ռոբերտ Արզումանյանին, քանի որ որքան էլ փորձել եմ վերլուծել, նկատել եմ, որ վերջին տաս տարիների ընթացքում Ռոբերտ Արզումանյանի նման ֆուտբոլիստ առայժմ մենք չունենք պաշտպանությունում:

Յուրաքանչյուր խաղի բաշխումից հետո նույն ֆուտբոլասերները և լրատվամիջոցները իրենց անդրադարձն են կատարում, գուցե և բորբոքվելով, և հաճախ սա քննարկման առիթ է դառնում,որ դրանով կոտրում են հավաքականին: Ի՞նչ կասեք սրա մասին:

Ես չգիտեմ, ով է նման միտք ասել, բայց նման բան չկա: Եթե ֆուտբոլիստը բարձրակարգ է և հրավիրվում է ազգային հավաքական, նա չի կարող հոգեբանորեն կոտրվել մամուլի անդրադարձից կամ երկրպագուների քննադատություններից: Նայեք ֆուտբոլային աշխարհին: Նույն Կրիշտիանու Ռոնալդուին, Լեոնել Մեսսիին և մյուսներին անընդհատ քննադատում են: Տարանջատենք իրարից ցեխ շպրտելն ու առողջ քննադատությունը: Ես նույնպես քննադատել եմ հավաքականի խաղը: Բայց իմ քննադատության մեջ կան լուծումներ:

Հայաստանի հավաքականին սպասվում է երկու խաղ Լեհաստանի և Ղազախստանի հետ: Ի՞նչ կասեք այդ խաղերի մասին:

Լեհաստանի հավաքականը ժամանելու է խմբի առաջատարի կարգավիճակով ու պայքարում է առաջին հորիզոնականի համար:
Ղազախստանի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը, բայց չեմ ասի, թե Ղազախստանի հավաքականը շատ թույլ է:
Մեզ մնում է երկու խաղերում էլ փորձել խաղալ հարձակվողներով,փոխել խաղի տակտիկան: Պետք է դուրս գալ խաղադաշտ հաղթելու համար, վերջին հանդիպումն է, մեզ ուրախացնելու կարիքը կա, հայ երկրպագուն արժանի է դրան: Կցանկանամ գա այն ժամանակահատվածը, երբ մենք կարող ենք մեր հավաքականին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ժամանակ ստադիոնում երկրպագել:

դիտվել է 10266 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից