Ամենատխուր սիրո պատմությունները

Ռոմեո և Ջուլիետ
samye-grustnye-istorii-ljubvi-izvestnye-chelovechestvu-1.jpg
Ո՞վ չգիտե երկու սիրահարների պատմությունը, որոնց անմահացրել է հռչակավոր Շեքսպիրը: Վերոնայի երկու պատերազմող ընտանիքների՝ Մոնտեգյուների ու Կապուլետների հետնորդներն առաջին հայացքից սիրահարվում են իրար և որոշում են գաղտնի ամուսնանալ` չնայած իրենց ճանապարհին առաջացած բոլոր խնդիրներին: Ողբերգական թյուրիմացությունը, ով կարծել էր, թե քնաբեր ընդունած Ջուլիետը մահացել է, դառնում է Ռոմեոյի ինքնասպանության պատճառը: Նրան հետևում է իր երիտասարդ կինը, ով չէր ցանկանում ապրել առանց իր սիրելիի: Ռոմեոյի և Ջուլիետի մահը միավորեց երկու ընտանիքներին: Շեքսպիրի այս ռոմանտիկ սիրո պատմությունն արդեն մոտ 500 տարի սովորեցնում է մեզ բոլորիս ուշադիր լինել մեր սիրելիների հանդեպ և շատ զգուշությամբ վերաբերվել նոր ծնվող զգացմունքներին:
Էլոիզ Ֆուլբեր և Պիեռ Աբելար
samye-grustnye-istorii-ljubvi-izvestnye-chelovechestvu-2.jpg
Այս պատմությունը տեղի է ունեցել Փարիզում 12-րդ դարի սկզբում: Որբ մնացած Էլոիզը գտնվում էր հորեղբոր խնամքի տակ: Հորեղբայր Ֆուլբերը, կրթություն ստանալու համար, աղջկան հանձնեց մենաստան: Էլոիզը շատ խելացի աղջիկ էր, հեշտությամբ յուրացնում էր օտար լեզուները, առանձնանում էր տրամաբանությամբ, ճկուն մտքով: Ուսման ավարտից հետո 16-ամյա Էլոիզը վերադարձավ հորեղբոր տուն: Հենց այստեղ նրան առաջին անգամ տեսավ հորեղբոր կոլեգան` հայտնի փիլիսոփա 38-ամյա Պիեռ Աբելարը: Նա ծերունի Ֆուլբերի մոտ սենյակ վարձակալեց և խնդրեց անվճար սովորեցնել Էլոիզին: Ինչ էր Աբելարը սովորեցնում նրան` պարզ չէ, բայց նրանց միջև միանգամից խելահեղ կիրք առաջացավ: Հոգևորականը արգելեց Աբելարին ամուսնանալ Էլոիզի հետ, բայց երբ խիստ հորեղբայրն իմացավ, որ աղջիկը հղի է, ստիպեց Պիեռին գաղտնի կերպով ամուսնանալ իր զարմուհու հետ: Նորապսակներն առաձին էին ապրում, որպեսզի հանրության մոտ ավելորդ հարցեր չառաջանան: Սակայն նրանց միության մասին բամբասանքներ տարածվեցին և այդ ժամանակ Ֆուլբերը հրապարակայնորեն հաստատեց, որ նրա զարմուհին և Պիեռ Աբելարն ամուսնացած են, և եկեղեցին օրհնել է այդ միությունը: Սակայն որքան մեծ էր հորեղբոր զարմանաքը, երբ Էլոիզը կանգնեց բազմության առջև և հայտարարեց, որ երբեք ամուսնացած չի եղել Աբելարի հետ և միայն նրա սիրուհին էր: Ծեր Ֆուլբերն իր զարմուհու պղծված պատվի համար որոշեց վրեժ լուծել, և մարդիկ վարձեց, որոնք թլպատեցին Աբելարին: Էլոիզին ստիպեցին մենաստան գնալ: Որոշ ժամանակ անց, Աբելարը նույնպես մենաստան գնաց: Ամուսինները չէին տեսնվել ավելի քան 10 տարի, և միայն այն ժամանակ, երբ լույս տեսավ Պիեռի ինքնակենսագրական գիրքը և Էլոիզը կարդաց այն, միանգամից որոշեց գրել նրան և արտահայտել այն ամբողջ ցավը, որով լցված էր նրա սիրտն այս տարիների ընթացքում:
Լաուրա և Ֆրանչեսկո Պետրարկա
samye-grustnye-istorii-ljubvi-izvestnye-chelovechestvu-3.JPG
Այն պայծառ, արևոտ օրը, երբ Պետրարկան առաջին անգամ տեսավ իր սիրեցյալին, պոետը երբեք չմոռացավ: Նրանք հանդիպեցին 1327թ.-ի ապրիլի 6-ին` Սուրբ Կլապարայի փոքրիկ եկեղեցում, Ավինյոնի շրջանում: Նա 23-ամյա երիտասարդ, բայց արդեն հայտնի բանաստեղծ էր, ով հասցրել էր մի քանի հեռավոր ճանապարհորդություններ կատարել, իսկ Լաուրան 26-ամյա ամուսնացած կին էր, ով մի քանի երեխա ուներ: Շիկահեր, մեծ և բարի աչքերով այդ կինը կարծես թե կանացիության և հոգևոր մաքրության մարմնավորումն էր: Լաուրան դարձավ պոետի մուսան: Նույնիսկ տարիներ անց, երբ նրա դիմագծերը կորցրել էին իրենց նախկին գեղեցկությունը, Պետրարկան չէր դադարում հիանալ նրա կանացիությամբ և հմայքով: Տարիներ շարունակ հանդիպելիս նրանք իրար ոչ մի խոսք չէին ասել: Սակայն, ամեն անգամ, երբ Պետրարկան նկատում էր նրան ուղղված Լաուրայի քնքուշ հայացքը, երջանիկ պոետը տուն էր վերադառնում և Լաուրային նվիրված սոնետներ գրում: Պետրարկան չէր ամուսնացել, բայց ուներ արտամուսնական երեխաներ: Նրա սերը Լաուրայի հանդեպ դարեր շարունակ համարվել է կնոջ հանդեպ բարձր հոգևոր սիրո խորհրդանիշը: Պետրարկան իր սիրեցյալից 26 տարի երկար ապրեց, բայց նույնիսկ մահից հետո նա շարունակում էր սիրել Լաուրային, և նրան նվիրված հիասքանչ սոնետներ գրել: Դրանք բոլորը համախմբված են «Կանցոնյերե» («Երգերի գիրք») ժողովածուում: