Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Մայիս / 2022


Ապրիլի 1-ից Թալիշ դիրքեր եմ բարձրացել, մեջքիս վիրավոր եմ դուրս բերել, բայց զինգրքույկում գրել են՝ չեմ մասնակցել. զինվոր

Քառօրյա պատերազմից մասնակցած զինվորներից ոմանք ասել էին, որ իրենց զինգրքույկներում չեն նշվել մարտական գործողություններին մասնակից գրառումը:

Tert.am-ի հետ զրույցում Ճամբարակ քաղաքից Թալիշ զորակոչված Վաղարշակ Եսայանը նշեց, որ անձնակազմի հետ ամեն դժվարություն, ամեն փորձություն անցել է, բայց այսօր իր զինգրքույկում գրված է, որ 02.04-ից 05.04-ի մարտական գործողությունների մասնակից չէ:

«Ծառայել եմ Մատաղիսի Թալիշ 2-րդ գումարտակներից մեկում: Մենք ամսի 1-ին բարձրացել ենք պոստեր: Իրիկունը ժամը 1-ից սկսել են ռմբակոծել պոստերի ու Թալիշ գյուղի վրա, առավոտ նկատել ենք, որ կողքի պոստերի վրա տանկերի կուտակումներ կան, ուզեցել ենք զեկուցել, տեսել ենք՝ կապերը նորմալ չի աշխատում, սկսել ենք մեր պոստը մեզանով պահել: Հետո կողքի պոստերի սաստավն արդեն չէր կարողանում իրենց պոստերը պահել, գալիս էին մեր պոստի ուղղությամբ, իրանց ընդառաջել ենք ու թուրքի (նկատի ունի ադրբեջանցիների) զորքի դեմ ենք սկսել կռվել»,-պատմեց նա:

Վաղարշակ Եսայանը նշեց, որ իրենց բախտն այնքանով է բերել, որ իրենց դիրքն ավելի բարձր է եղել:

«Մեր դիրքը բարձր էր, ու տանկի համար շատ անբարենպաստ ճանապարհներ էին, չկարողացան մինչև վերջ գալ, մենք էլ կրակում էինք: Այսինքն՝ պահեցինք պոստը, չտվեցինք թուրքին: Հետո մինչև ամսի 10-ը մնացինք պոստում, հետո իջեցրեցին, տարան հակառակ ուղղությամբ, այնտեղ խրամատներ էինք փորում, պատերազմից 10-ից հետո, մի ամսվա չափով խրամատ ենք փորել: Հետո ընդամենը երկու օրով իջեցրել են ու էլի բարձրացրել, համարյա երկու ամսից ավել չենք իջել ներքև: Մեկ էլ իջեցրել են զորացրվելուց երկու օր առաջ, բայց հենց զորացրվելուս օրը էլի բարձրացրել են, 8 օր ավել պահել ու նոր միայն զորացրել»,-պատմեց նա:

«Հիմա խնդիրն էնա, որ ես այդքան դժվարությունները տեսել եմ, կռվում եղել եմ, դեռ կռվի ժամանակ կարամ ասեմ, որ հենց աչքիս առաջ վիրավոր լեյտենանտին մոտավորապես 300 մետր տարել եմ, որովհետև կողքի պոստը արդեն թուրքի ձեռքն էր: Երեք զոհ ունեինք այնտեղ, ու երկու օր էր՝ չէինք կարողանում հանել, մի 80 հոգով պոստի վրա հարձակվեցինք, որ 3 զոհին հանենք: Այդ ժամանակ մեր կողքի վաշտից աֆիցեր կար, մեր բատալյոնից էր, ինքը արկի պայթյունից վիրավորվեց ոտքից։ Կարող եմ անունն էլ ասել՝ Սիմոնյան Համիկ, այդ ժամանակ լեյտենանտ էր, մեջքիս գցած մոտավոր 300 մետր տարել եմ, շտապօգնություն կար, իրանց եմ տվել ու ես էլի հետ դարձել մեր դիրք, կռիվը շարունակել»,-շարունակեց նա:

Ըստ նրա, միասին կարողացել են երեք զոհերին հանել: «Հետո դրա հաջորդ օրը թուրքի Ուրալ էր եկել, ճանապարհը շփոթել էր, շոֆերը փախել էր, Ուրալը մնացել էր։ Երևանցի սպեցնազի հետ մենք կրակ ապահովող խումբն ենք եղել, պահել ենք, որ թիկունքը կրակով ապահովենք, Ուրալը հանենք: Դիրքի ավագին, ով իմ նման ժամկետային զինծառայող է եղել, Հովհաննիսյան Սերգեյ, իրան նաև մեդալ տվեցին, հետո զորացրվելուց հետո զինգրքույկում կարողացավ գրել տալ, նույնը նաև մեր քաղաքից, Ճամբարակից իմ ընկեր Վրույր Լազարյանը, որ կարողացավ իր զինգրքույկի մեջ գրել տալ։ Ես ու Լազարյան Վրույրը նույն թևն ենք պահել, իսկ իմ դեպքում գրում են, որ մարտական գործողություներն մասնակից չէ, չեմ իմանում՝ ինչու, անարդար է շատ»,-ասաց նա:

Վաղարշակ Եսայանը նշեց, թե զորացրվելուց հետո, երբ զինգրքույկը ստացել է և տեսել, որ գրված չէ, գնացել է զինկոմիսարիատ և հարցրել:

«Ասացին՝ ցուցակ է եկել նախարարությունից ու ճշտեցին, որ իմ անունը կա, բայց որ մենակ մարտական հերթապահություն եմ իրականացրել, իսկ քառօրյա պատերազմին, գրած չէր, որ մասնակից եմ եղել: Դրանից հետո դիմել եմ նախարարություն, որ չկա գրված։ Ասացին, որ կգրանցենք մեզ մոտ և հարցումը զինկոմիսարիատին կուղարկենք, բայց մինչև հիմա՝ 10 օր է անցել, պատասխան չկա»,-ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հերթով բոլոր դիմումներով զբաղվում են: « Զբաղվում ենք, կլինի, ոչ մեկին էլ չենք անտեսի»,-վստահեցրեց նա:

դիտվել է 37020 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից