Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Հոկտեմբեր / 2021


Որևիցե մեկը իրեն պատկանող բակ, շենք կամ թաղ չպետք է ունենա Հայաստանում. Ալեն Սիմոնյան

Մեր զրուցակիցն է «Ելք» դաշինքով առաջադրված տարածքային թեկնածու Ալեն Սիմոնյանը, ումից փորձեցինք պարզաբանումներ ստանալ մի շարք հարցերի շուրջ:

-Ինչու՞ որոշեցիք առաջադրվել:

-Վստահ եմ, որ կարող եմ մեր երկրին օգուտ տալ, վստահ եմ, որ ունենալով ավելի շատ լծակներ քան լրագրողը, քան քաղաքական ակտիվիստը, քան կայքի խմբագիրը, կկարողանամ ավելի շատ օգուտ տալ մեր համաքաղաքացիներին: Դա էր հիմնական պատճառը:
-Խորենացի 47-ում միջադեպ տեղի ունեցավ և պրն. Փաշինյանը տեսանյութով հայտնեց, որ քարոզարշավը խոչընդոտում են, որովհետև տարածքը պատկանում է Հակոբ Բեգլարյանին:
-Դա առաջին դեպքը չէր ՀՀ-ում: Այս ծառն իմն է, այս թուփն իմն է գաղափարախոսությունը շատ տեղերում ենք հանդիպում, որը նախ՝ ամոթալի է, հետո էլ՝ այս ո՞ր թիվն է: Որևիցե մեկը իրեն պատկանող բակ, շենք կամ թաղ չպետք է ունենա Հայաստանում: Սա մեր երկիրն է, սա մեր քաղաքն է, և մենք ենք տերը մեր երկրի: Եթե ինչ-որ մարդիկ համարում են, որ իրենք տեր ու տիրակալ ունեն, որ իրենց շենքի «խոռոշին» են և ինչ -որ մարդիկ էդ տեր-տիրակալի հետ լավ հարաբերություններ ու ակնկալիքներ ունեն, ինչպես նաև հաջող ձևով պպզում են բակում, համարելով, որ կարող են ինչ-որ եղանակ փոխել և մեզ թելադրել մեր գործողությունները, մենք բազմիցս ապացուցել ենք ու շարունակում ենք ապացուցել , որ չարաչար սխալվում են: ՀՀ հպարտ քաղաքացուն նրանք չեն կարող ճորտացնել, սրտացնել: Խորենացի 47 շենքի պատի պաստառները արդեն 3-րդ, 4 –րդ անգամ պատռում են, որն օրենքի խախտում է:

Ամեն անգամ ոստիկանությունը գալիս և արձանագրում է դեպքը, և մեր հեռանալուց հետո՝ կրկին պատռում են: Սա անհարգալից վերաբերմունք է օրենքի, ոստիկանության և ոստիկանապետի նկատմամբ: Կարծում եմ, որ և՛ մենք, և՛ ոստիկանությունը պետք է հետևություններ անեն:

դիտվել է 7280 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից