Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020

Մամուլի տեսություն

Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. ԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել
 «Հրապարակ»-ը գրում է. Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․...
2020-03-13 10:01:51
Սարոյանի գերդաստանը չի մասնակցել «չարաբաստիկ» խնջույքին
«Հրապարակ»-ը գրում է. Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։ Տեղեկությունները, որ Սարոյանի որդիներն ու հարսն էլ են ներկա գտնվել միջոցառմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին, իսկ Սարոյանը գերդաստանի հետ Երեւանի վրացական ռեստորաններից մեկում նշելիս է եղել...
2020-03-13 09:52:03
Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, եւ դա լիներ անորակ»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ մասնավորապես նշել էր. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են, զեն...
2020-03-13 09:48:20
ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն ...
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են: ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում: Մեր աղբյուրի խոս...
2020-03-13 09:42:59
ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի հռչակագիր» կոչվող փաստաթղթի հրապարակումից հետո ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ ՀԱԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնգրեսում անասելի վրդովված են այդ փաստաթղթից, եթե տերպետրոսյանական ժամանակաշրջանի ընտրությունները կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունները մարսվել են, ապա ռոբասերժական «հանցավոր ռեժիմի» հետ մի հարթության մեջ դնելը բացարձակ աններելի է հ...
2020-03-13 09:38:42
Դատական հայց ընդդեմ լրագրողի. Դատարան է դիմել ՝ «Բարի Սամարացին»
  «Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 27-ին Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Բարի Սամարացին», դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման եւ հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է: Իսկ գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն, որը հայտնի է Համլետ Ղուշչյանի հաղորդումներով: Պարզվում է, Թերեզա Ասատրյանը «Բաց օրը» հաղորդման ժամանակ «Բարի Սամարացու» արտադրության մասին ար...
2020-03-13 09:04:39
Տիգրան Ավինյանի ամերիկյան այցը կորոնավիրուսի պատճառով չեղարկվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաև պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի և այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետևյալ բովանդակությ...
2020-03-12 11:43:25
Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանին թալանում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 1 միլիոն 109 հազար 820 դր...
2020-03-12 11:12:59
«Դրոշի պոչն ո՞ւր ա». Վահրամ Բաղդասարյանը կանչվել է քննչական` «հարցաքննության»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլևս ես չեմ կարող վերադառնալ, ես ո՞նց իմանամ` էդ համակարգիչն ուր է, հետո էլ՝ ինչո՞ւ պիտի իմ...
2020-03-12 10:47:05
Ռուսական լրատվամիջոցները գրում են ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև հնարավոր գործարքի...
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ի դեպ, հանդիպման մասին մի քանի տողանոց հաղորդագրության հետ նույնիսկ լուսանկար չկա վարչապետի պաշտոնական էջում: Չնայած դրանից հետո ՀՅԴ-ականները մեկնաբանություններ են տվել այդ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ արտառոց բան չկա այդտեղ և որ «ներքաղաքական թ...
2020-03-12 10:32:02
Հայտնի է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական ֆակուլտետի պետ: Հիշեցնենք, որ օրերս նա գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համա...
2020-03-12 10:18:10
Սահմաններում ավելի ուժեղացված հսկողություն կլինի. նոր քայլեր կորոնավիրուսի դեմ պ...
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից: Նկատենք, որ հերթական անգամ կորոնավիրուսի դեպքի մասին առաջինը հայտնում է վարչապետը, եւ սա` այն պարագայում, երբ նա այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում: Միայն վարչապետի հայտարարությունից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե երեքն էլ այժմ գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Ն...
2020-03-12 10:02:17
Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավորը՝ ԴԱՀԿ պե՞տ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին և դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից և որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել և հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթին նաև տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդա...
2020-03-12 09:42:16
Նոր կրքեր՝ քաղաքապետարանում․ որտեղ է Մարությանն անցկացնում իր արձակուրդը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները եւ այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատեւ արձակուրդի մեկնել...
2020-03-12 09:12:25
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից