Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020

Մամուլի տեսություն

Ստացվում է՝ արտակարգ դրությունը վերաբերում է միայն ԶԼՄ-ներին ու սահմաններին
«Փաստ» թերթը գրում է. «Եվ ուրեմն, պարզվեց, որ պատկան մարմինների՝ այս օրերին տեղեկատվական հոսքերի համակարգմամբ զբաղվող պատասխանատուներն էլ չկարողացան բացատրել, թե արտակարգ դրության մասին որոշման տեքստ կազմողներն ինչ են նկատի ունեցել մասնավորաբար «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» հասկացության ներքո: Ստացվում է, որ երեք միլիոն քաղաքացիներից մեկը կարող է զանգել ոստիկանություն ու ասել, թե այսինչ ԶԼՄ-ի մի հոդվածի կամ այսինչ անհատի ֆեյսբ...
2020-03-19 08:54:51
3 անգամ քվորում չլինի՝ Հայկ Մարությանի հրաժարականը կլինի. Անակնկալները չեն բացառ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կատեգորիկ ասաց, որ չի մասնակցի նիստին։ «Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի լիազորությունները եւս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն է կոչ անում` ինքնամեկուսանալ, 100 հոգանոց ...
2020-03-19 08:41:41
Կիևից Երևան է ժամանել Տարոն Մարգարյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ի տարբերություն իր կուսակիցների՝ Մարգարյանը հեղափոխությունից հետո աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ, չնայած պետք է նկատի ունենալ, որ քաղաքապետարանի գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ ևս չկան»: Մանրամասները՝ թերթի համարում։
2020-03-18 09:52:25
ԱԱԾ տնօրենի մասով որոշումը կայացվել է․ Նիկոլ Փաշինյանին երկու օր մնաց
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավար...
2020-03-17 09:07:27
Գազի գինը մինչև օգոստոս չի թանկանա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ շարունակում են քննարկումները գազի սակագնի վերանայման հարցի շուրջ, ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հիշեցնենք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրի...
2020-03-14 10:22:28
Փաշինյանն կրկին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաեւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ: Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խոր...
2020-03-14 10:14:27
42 մլն․ դոլարի անպետք զինատեսակի հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում մարտի 11-ին Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը ...
2020-03-14 09:38:09
«Նառան ուտում է այն, ինչ ուտում է ձեր Նիկոլը». Հետաքրքիր զրույց՝ իմքայլական ու Բ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում նախօրեին զվարճալի զրույց է ծավալվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ոգեւորված ելույթի ժամանակ Արթուր Դավթյանը հարցրել է ընդդիմադիր գործընկերոջը․ «Էս ի՞նչ է ուտում ձեր Նառան, որ միշտ սենց էներգիա ունի»։ Բագրատյանն էլ տակ չի մնաց...
2020-03-14 09:34:24
Հիմնական պատճառը կորոնավիրուսի սպառնալիքն է
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Սասնա ծռերը» բավականին կոշտ դիրքորոշմամբ էին հանդես եկել՝ կոչ անելով չեղարկել հանրաքվեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ծռերի» կողմից առաջ քաշած թեզերը համաձայնեցված էին իշխանությունների հետ: Նման հայտարարությունները ի հայտ են գալիս որպես յուրահատուկ ապահովագրական «բարձիկ» իշխանությունների համար՝ որոշակի փուլում համապատասխան որոշում ընդունելու համար: Իսկ ահա վերջին երկու օրերին տարբեր քաղաքական ուժ...
2020-03-14 09:20:26
Իշխանությունների թիրախում Արայիկ Հարությունյանն է. նրա ընտրվելու շանսերը մեծն են
 «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։ Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի ...
2020-03-13 11:26:47
«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները որոշել են մինչև վերջ «գողական գնալ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները որոշել են մինչև վերջ «գողական գնալ»: Մենք տեղեկացրել էինք, որ այս ընկերությունում հարցերը լուծվում են միայն կաշառքով և մուծվելով: Մեր այս հրապարակումից հետևություններ անելու փոխարեն, ընկերության ներկայացուցիչները ընկերության գործունեությունից բողոքող քաղաքացիներին պատասխանում են, թե քանի որ իրենք բողոքել են ընկերությունից, գործը դատախազություն հասցրել, պետք է մոռանան ջրի մասին էլ, ջրա...
2020-03-13 10:53:39
Գազի գինը կբարձրանա՞.«Գազպրոմ Արմենիա»-ն ինչպես կարձագանքի միջազգային բորսայում ...
 «Ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գների հետ անկում են ապրում նաև գազի համաշխարհային գները: Միայն երեկ գազի գինը միջազգային բորսայում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած՝ նվազել է 40-45 տոկոսով: Հետաքրքիր է՝ ինչպես է այս փոփոխություններին արձագանքելու Հայաստանի գազամատակարար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը. երևի գազի գինը հունիսից բարձրացնելով: Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 
2020-03-13 10:24:22
«Սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» պետք է բացառել
 «Փաստ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ ձևավորվել էր, այսպես կոչված, «հեղափոխության պահապանների» կիսառազմականացված արտաքինով ինչ-որ խումբ, որի անդամները պարբերաբար սպառնալից գրառումներ էին կատարում սոցցանցերում բոլոր նրանց հասցեին, ովքեր դեմ են «հեղափոխությանը»: Ճիշտ է՝ հընթացս նրանք սպառնալիքների հասցեատեր դարձրին իբր «պետության» դեմ հանդես եկողներին, սակայն ակնհայտ էր, որ պետությունն իշխանությունների հետ նույնականացնելու միտումների ...
2020-03-13 10:19:50
Կորոնավիրուսն ընդդեմ Վանեցյանի. Ինչից փրկվեց նա
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում էր ապրիլին իր կողմից ստեղծվելիք կուսակցության համագումար կազմակերպել, այն էլ՝ շատ մեծ և շատ ճոխ: Բայց վրա հասավ կորոնովիրուսը և Վանեցյանին փրկեց համագումար կազմակերպելու դարդից: Ինչու ենք համոզված, որ դա փրկություն էր, որովհետև դժվար է պատկերացնել, թե ով պետք է մասնակցեր այդ համագումարին»: Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  
2020-03-13 10:08:16
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից