Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020

Մամուլի տեսություն

Արցախում մարտի 31-ի ընտրությունները մազից են կախված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի եւ խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռեւս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական եւ գոյատեւման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի: Կհայտարարվի՞ Արցախում արտակար...
2020-03-21 09:10:02
Վարչապետի հրահանգը էկոնոմիկայի նախարարին և տնտեսվարողների «մութ» գործերը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ վերջինս կրկին զգուշացում տվեց: Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամ...
2020-03-21 09:01:23
Խստացնում են, որ աշխատեն․ սրա արմատները խորն են. ԱԺ արտահերթ նիստի արտահերթ որոշ...
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչեւ նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաեւ ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, եւ մի փոքր մեղմացրել են դրույթները: Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պա...
2020-03-21 08:57:37
Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական այցը հետաձգվել է ոչ կորոնավիրուսի պատճառով
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում: Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաեւ հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հե...
2020-03-21 08:52:18
Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը եւ նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որեւէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վե...
2020-03-21 08:48:42
ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» Վերմիշյանի գործին ընթացք տվեց, բայց կարծես «սայլը տեղի...
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրեն հաջողվել է պարզել այն անձանց անունները, ...
2020-03-21 08:44:09
Գեւորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ ի...
2020-03-20 10:54:02
«Շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված»․ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ, ի վերջո, որոշեց հետաձգել պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը: Կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Իհարկե, երկարաձգման պատճառ կարող է լինել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, սակայն նկատենք, որ պաշտոնյաները պետք է հայտարարագիր ներկայացնեին էլեկտրոնա...
2020-03-20 10:08:39
Չարքերն են քշո՞ւմ. ԵՊՀ-ում զբաղված են խունկ ծխելով
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանում ակտիվորեն զբաղված են խունկ ծխելով: Սակայն դա արվում է ոչ որպես եկեղեցական ծիսական կարգ, այլ իբրև համալսարանի շենքի ախտահանման միջոց: Խնկի ծուխը երկակի նշանակություն ունի, այն ոչ միայն հակաբակտերային, այլ նաև չարքեր քշելու հատկություն ունի: Հնարավոր է, որ այս միջոցառումը ոչ միայն օգնի պաշտպանվել կորոնավիրուսից, այլ ի վերջո անցկացնել համալսարանի ռեկտորի ընտրություններ և ունենալ արժանավոր ռեկտոր»: Առավել մանրամասն՝ &la...
2020-03-20 09:49:31
Կադրային խառնաշփոթ. Նախորդների ճակատագրից կխուսափե՞ն նորանշանակները
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեց ամիս թափուր մնալուց հետո վերջապես համալրվեցին ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։ Ճիշտ է՝ այս ընթացքում այդ պաշտոնները զբաղեցնում էին ժամանակավոր պաշտոնակատարներ եւ հայտարարում էին, որ ամբողջ ծավալով իրականացնում են ղեկավարի գործառույթները, սակայն երեխային անգամ պարզ է, որ ժամանակավոր նշանակում է սպասման մեջ գտնվող, շարունակ շուրջբոլորը նայող, ամեն քայլը չափող-ձեւող պաշտոնյա, որն իր վաղվա օրվա նկատմամբ հավատ չունի...
2020-03-20 09:40:23
«Մեջքից խփեց մեզ». Գլխավոր դատախազը՝ ԱԱԾ-ի մասին
«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019 թվականի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ ...
2020-03-20 09:32:31
Պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս. Խոսքը կորոնավիրուսի կասկածի...
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։ Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի ...
2020-03-20 09:21:49
Պարզվում է՝ մեր վարչապետը դեռ մեղմ է ասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի հովեկային կյանքից հետո հայաստանյան դիվանագիտական ծառայությունները արտակարգ ռեժիմով, 24- ժամյա հերթապահություններով աշխատում են: Հետաքրքրվեցինք նախորդ օրը Փաշինյանի մի արտահայտությամբ՝ որ այլ երկրներ չեն հայտարարում վարակվածների իրական տվյալները, դա դիվանագիտական «նոնսենս» չէ՞, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց․ «Վարչապետի հետ կապված հարցերով պետք է դիմեք կառավարությանը»: Դիմեցինք։ Կառավարության աղբյուրը խորհուրդ տվեց «ունկ...
2020-03-20 09:13:59
ԱԱԾ բացահայտումների հետքերով․ ով է հայտնվել թիրախում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթա...
2020-03-19 09:02:12
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից