Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020

Ռազմական լուրեր

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի ելույթին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ: «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խ...
2019-10-04 17:32:59
Ով է Տավուշում զոհված զինծառայողը․ ֆոտո
Ով է Տավուշում զոհված զինծառայողը Երեկ հակառակորդի կրակոցից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»․ գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
2019-10-04 12:06:01
Ադրբեջանական կողմի կրակոցից վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վիրավոր վարորդը տեղափոխվել է Նոյմբերյանի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշեց խոսնակը։
2019-10-03 15:14:20
Զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ կատարվե...
Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, իսկ ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը: «Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փո...
2019-10-03 12:53:54
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավո...
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ՝ երեկոյան ժամը՝ 22։45-ին նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանն ասաց, որ զինծառայողն այս պահին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր։
2019-10-02 17:51:36
Տարօրինակ դիվերսիա, որի կանխման համար պարգևատրվել են զինվորներ
Lragir.am-ը գրում է․ Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանին և Էմիլ Ներսիսյանին: Հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայող...
2019-10-02 10:32:29
«Առևտուր» Արցախի շուրջ. ինչպե՞ս կարող են «հանձնվել» 5 շրջանները
Lurer.com-ը գրել է․ Վերջին օրերին ռուսական մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները Արցախի հարցում համաձայնության են եկել և պատրաստ են մի քանի միլիարդ դոլարի դիմաց զիջել Արցախի 5 շրջանները: Այն նույն 5 շրջանները, որոնց մասին դեռևս 2010-ին խոսում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրանք սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին: Այն նույն 5 շրջանները, որոնց մասին ընդամենը վերջերս խոսեց նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ հայ...
2019-10-01 18:09:58
Հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողները պարգևատրվել են
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյբուքյան էջում հայտնում է. «Արցախի նախագահի հրամանագրով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը»:
2019-10-01 15:14:14
Փաշինյանի ուժեղ ուղերձը ադրբեջանցիներին. այլապես՝ 24 ժամ
Lragir.am-ը գրում է․ Արցախի հարցի կարգավորումը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում արժանացել է ընդդիմախոսության, մեկնաբանությամբ, թե դա վկայում է Հայաստանի թուլության մասին, կամ այդպիսի տպավորություն է թողնում Ադրբեջանում: Միաժամանակ, տպավորություն է, որ Ադրբեջանում ավելի լավ են հասկանում տեղի ունեցողը, քան Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում, եթե իհարկե չկա «քաղաքական նկատառո...
2019-10-01 10:13:56
ՀՀ ԶՈւ-ն համալրվում է կիբեռանվտանգութան խնդիրների լուծման նոր ստորաբաժանմամբ
Հայաստանի պաշտպանության նախարարության կազմում կկազմավորվի հատուկ ստորաբաժանում 19-91, որին կհանձնարարվի նեղ ուղղվածության գործունեություն։ Այս մասին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարարության եւ «Hi-Tech կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո՝ սեպտեմբերի 30-ի մամուլի համատեղ ասուլիսում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումը զբաղվելու է կիբեռանվտանգության ապահովման հարցերով։ «Ես չեմ կար...
2019-09-30 16:03:56
Վթարի է ենթարկվել ՊՆ-ի՝ կցորդիչով 4 բեռնատար․ վարորդը մահացել է, 13 հոգի հոսպիտա...
Սեպտեմբերի 29-ին` ժամը 19:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախված են եղել ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱ...
2019-09-30 10:34:28
Հայկական բանակի բլից-կրիգը. վարչապետը տպավորված է
Lragir.am-ը գրում է․ Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանում ձեւավորվել է գործող հայկական բանակին համարժեք եւս մի բանակ, սեպտեմբերի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել էր Սիսիան՝ Հայաստանում անցկացվող խոշոր զորավարժությանը հետեւելու համար: Զորավարժությունը ներառում է զորահավաքի անցկացում, եւ վարչապետը արձանագրում է, թե ինչպիսի ծավալով եւ արագությամբ է տեղի ունեցել պահեստազորի հավաքագրումը, որը զորավարժության առանցքային նպատակներից մեկն էր: Վարչապետը շնորհակալություն է ...
2019-09-30 10:09:57
Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից...
2019-09-28 14:02:35
Դիվերսիայի հետեւանքով Ադրբեջանը եւս մեկ զոհ է տվել. նա ժամկետային զինծառայող չէ
Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել եւս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Այս մասին նշում էին նաեւ միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայ...
2019-09-27 11:33:58
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից