Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020

Ռազմական լուրեր

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այ...
Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը: Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին: «Արթուրին տա...
2019-12-02 14:21:48
Արցախում զոհ եւ վիրավոր ունենք
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած...
2019-12-02 13:44:58
Վահանը ընտիր էրեխա էր. մահացած զինծառայողի ընտանիքում չեն պատկերացնում՝ ինչպես է...
Այսօր՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին: Նա Սյունիքի մարզի Տանձատափ համայնքից էր, հենց այդ համայնքի ղեկավարի որդին: «Վահանը ընտիր էրեխա էր, լավ սովորող: Գնաց ընդունվեց Երևանի պետական համալսարան, 6 ամիս սովորեց իրավաբանական բաժնում»,- ասում է խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում: ...
2019-11-26 20:32:16
19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է ծառից կախված
Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
2019-11-26 14:50:40
Ի՞նրչ էր ցանկանում հասկացնել մեզ Ալիևը
Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցի, ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ: Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել, որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ, որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ: ...
2019-11-21 17:53:28
Երեկ թեժ է եղել Սիրիայում. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երեկ փաստորեն թեժ է եղել Սիրիայում: 15-16 վայրկյանին, ոնց որ ԶՀՀ հրթիռ է արձակվում ու հետո ընկնում քաղաքի վրա»:
2019-11-20 11:03:50
Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ «Պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է՝ 44 տարեկան։ Պայթյունի հետեւանքով՝ ոտքը վնասվել է եւ ծնկից ներքեւ անդամահատվել , անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխվի Երեւան»,– ասաց Մանուչարյանը։ Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողն ունի 2 ...
2019-11-18 20:04:03
Ադրբեջանի քողարկված ագրեսիան. ինչ է կանխել Խաչատուրովը
Bellingcat հետաքննական պարբերականը նախօրեին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերը մի քանի դիրք են զբաղեցրել` մի քանի հարյուր մետր խորանալով Վրաստանի տարածք: Ադրբեջանի սահմանապահ ուժերը գործնականում ռազմա-տեխնիկական նույն հագեցածությամբ են, ինչ ցամաքային մարտական ստորաբաժանումները, ինչպես արձանագրում են ռազմական փորձագետները: Ըստ միջազգային հետաքննական հարթակի, դիրքերից մեկը գերակայող նշանակություն ուներ նաեւ Հայաստանի նկատմամբ, բայց հետագայում հայկական զինուժի գործողության շնորհիվ Ադրբե...
2019-11-06 10:22:31
Արցախում մահացած 19-ամյա Էրիկը մոր միակ զավակն էր
Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում նրա՝ ինքնասպանություն գործելու վարկածին: Էրիկ ընտանիքը, որ ապրում է Երեւանում, նրա հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է դեպքից մեկ օր առաջ, ոչ մի արտառոց բան չեն նկատել: «10 րոպեից ավել խոսել է տատու հետ: Ասել է՝ լավ է, ամեն ինչ նորմալ է, առհասարակ բանակից չի բողոքել: Տատն ասում էր՝ հնարավոր չէր, որ մեր տղան էդպիսի բան աներ, մի օրվա մեջ ինչ պիտի փոխված լի...
2019-11-05 17:50:20
Մահվան դեպք բանակում
Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դ...
2019-11-05 10:31:34
Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Թե արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։ Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։ Հ.Գ. Թող այստեղ էլ ե...
2019-11-02 14:19:12
Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննու...
Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: ...
2019-11-02 12:30:23
Ծեծի ենթարկված փոխգնդապետը կենդանության նշաններ է ցույց տվել
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա ՄԽիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն կենդանության որոշակի նշաններ է ցույց տվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ճշտող հարցին՝ այսինքն այն վիճակում չէ՞, որ կարողանա հարցաքննության ենթարկվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, նա դեռ խորը ճգնաժամի մեջ է, պարզապես թեթևակի լավացում է եղել, աչքը, շուրթն է շարժել, բայց նա դեռ կոմայի մեջ է»,- ասաց նա: ...
2019-11-02 12:24:13
Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացում անորոշ վիճակ է. Տիգրան Աբրահամյ...
Սահմանածգում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի հարցի բանկցային գործընթացի մասին NEWS.am -ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պաշտոնական հայտարարություններ տարածեցին Տավուշի և Արցախի ուղղությամբ հակառակորդի ակտիվության վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը: Այս հաղորդագրությունները սահմանագծին առկա իրադրության փոփոխությունների արձանագրման մասին էին: Առկա են սպասելի գործընթացներ հակառակորդի ակտիվացման վերաբերյալ: Հակառակորդի գործ...
2019-11-01 23:35:32
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից