Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020

Ռազմական լուրեր

Հայ օդաչուները գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչներով թռիչքներ են իրականացնում ՀՀ օդայի...
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում»: Շուշան Ստեփանյան
2020-03-26 13:22:28
Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:   Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմի...
2020-03-24 12:56:33
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը: «Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected] [email protected] Հարցերի դեպքո...
2020-03-17 21:29:25
Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել. աղբյուր
Չնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում: Մասնավորապես՝ ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան դեպք արձանագրվել ...
2020-03-17 12:42:21
Հանկարծակի ստուգումներ 4-րդ զորամիավորումում
Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը: Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ:
2020-03-12 17:32:18
Հնարավորինս սահմանափակել այցելությունները զորամասեր, հոսպիտալներ. ՀՀ ՊՆ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զ...
2020-03-12 17:26:03
Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գ...
2020-03-10 19:34:02
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից. ՊՆ
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հա...
2020-03-10 18:48:28
Ոսկեպարը գնդակոծվել է
Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։Վնասվել է Ոսկեպարի բնակիչներից մեկի տան դիմային հատվածն ու բաղնիքի պատը։Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ոսկեպարը գնդակոծվել է նաև մարտի 1-ի գիշերը:
2020-03-08 21:12:10
Ջալալ Հարութունյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Ընդլայնված խորհրդակցությունԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ...
2020-03-07 14:55:26
Ի՞նչ ականորսիչ է եղել ադրբեջանցի դիվերսանտների մոտ
 Razm.info-ն գրում էՄարտի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սահմանի հյուսիսարևելյան դիրքերից մեկի ուղղությամբ կանխվել է ադրբեջանցի զինծառայողների դիվերսիոն հարձակումը և հակառակորդը, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք, հետ է ուղարկվել: ՊՆ֊ն նաև հրապարակել էր ականորսիչի լուսանկարը, որտեղ երևում է, որ այն գերմանական Vallon ընկերության VMH3CS ականորսիչ է՝ արտադրված 2019թ․։ Ադրբեջանի ՊՍԾ֊ն հաղորդագրություն է տարածել, որտեղ իբրև հերքում են ՊՆ հայտնածը դիվերսիայի վերաբերյալ, սակայն հատկանշական ...
2020-03-06 15:18:09
Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք. ...
ՀՀ զինված ուժերի զինծառայողները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։  Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զին...
2020-03-06 10:41:21
Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավորված զինծառայողի մասին
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:
2020-02-24 11:48:43
Զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
2020-02-24 11:31:16
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից