Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Օգոստոս / 2020

Պաշտոնական

Հայաստանն ունի նոր Ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Մեկ այլ հրամանագրով, Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
2020-03-19 18:25:29
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի․ Թորոսյան
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասաց նախարարը:
2020-03-19 14:15:03
Ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հ...
Կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Հորդորում ենք անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա պարետի և իրավասու պետական մարմինների կող...
2020-03-19 11:33:21
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 110–ի
Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս ամսին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
2020-03-18 22:25:37
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։
2020-03-18 18:53:00
ՈՒՂԻՂ. Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ հեռավար ուսուցման մասին
ՈՒՂԻՂ. Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ հեռավար ուսուցման մասին
2020-03-18 12:37:20
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին (n 1) որոշում է ստորագրել: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ 1. Բարեգործական որակել Կանադայի քաղաքացի Հայկ Մադջարյանի միջոցներով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հ...
2020-03-18 10:15:27
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը: «Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected] [email protected] Հարցերի դեպքո...
2020-03-17 21:29:25
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյու...
2020-03-17 15:57:45
Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում. Ինչ չի կարելի անել
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, թե ինչ պետք է սպասել արտակարգ դրության ընթացքում: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ. «1. Մուտքը եւ ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված եւ բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտա...
2020-03-17 11:52:35
Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (այսուհետ` պարետ) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հ...
2020-03-17 09:15:28
Զինդատախազությունը 2019 ին բացահայտել է այնքան վնաս, որքան 2013- 18թթ հանրագումա...
Զինդատախազությունը 2019 ին բացահայտել է այնքան վնաս, որքան 2013- 18թթ հանրագումարն է Առավել մանրամասն՝ տեսանյութում 
2020-03-04 09:34:24
«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում»...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռվ...
2020-02-18 15:27:02
Արմեն Սարգսյանը մեկնել է Գերմանիա, որտեղ գտնվում է նաև Նիկոլ Փաշինյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Վերջին հինգ տասնամյակների ընթա...
2020-02-14 15:29:50
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից