Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հունիս / 2020

Իրադարձություններ

Պուտինն Ալիեւին ասել է, թե ինչի մասին մտածի Նժդեհի փոխարեն
Lragir.am-ը գրում է․ ՌԴ նախագահ Պուտինը Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ընթացքում անդրադարձել է նաեւ Սիրիայում թուրքական ռազմական գործողության ու ներխուժման հետեւանքով առկա իրավիճակին ու մարտահրավերին: Պուտինը կասկած է հայտնել, թե Թուրքիային կհաջողվի արգելակել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Նրա խոսքով, ներկայում դրանց օջախները զսպում են քրդական ջոկատները: Երբ Թուրքիայի գրոհից հետո նրանք հեռանան, Իսլամական պետության գրոհայիններն էլ կ...
2019-10-12 10:08:23
Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին եւ որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է: Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող գրքում Կազի...
2019-10-12 09:16:12
Նիկոլ Փաշինյանի նվերն ու ակնարկը Պուտինին
Աշգաբադում տեղի ունեցող ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Արցախի խաղաղությունը» գիրքը: Գիրքը նոր չէ, այն առաջին անգամ հրատարակվել է դեռեւս 2009 թվականին: Կազիմիրովը գրքում ներկայացնում է արցախյան հարցը, հակամարտության ծագման պատճառները, պատմությունը, թե ինչպես եւ ինչու այն վերաճեց պատերազմի, ներկայացնում է Ռուսաստանի միջնորդական ջանքը...
2019-10-11 16:37:36
Կոլերովը փնովեց Պուտինին ու Քոչարյանին եւ գովաբանեց Նիկոլ Փաշինյանին
Lragir.am-ը գրում է․ «Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը: Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունը Քոչարյանի գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար», 168 ժամ թերթին տված հարցազրույցում ասել է Ռեգնում գործակալո...
2019-10-10 10:11:46
Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղ...
Երեւանում երրորդ օրն է, որ իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը, որն սկսվել է հոկտեմբերի 6-ին, կավարտվի այսօր՝ հոկտեմբերի 9-ը: Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրը ելույթներով հանդես են եկել մասնավորապես, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը, իսկ նախօրեին հանդես են եկել VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վա...
2019-10-09 10:26:50
Խաչատուրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց հորը (տեսանյութ)
Հրապարակվել է քննչական փորձաքննության տեսանյութը, որում Խաչատուրյան քույրերը ցույց են տալիս, թե ինչպես են սպանել իրենց հորը` գործարար Միխայիլ Խաչատուրյանին: Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ին: Կրտսեր և միջնեկ քույրերը խոստովանում են, որ մոտեցել են նրան հետևից, երբ նա քնած է եղել բազկաթոռի վրա: «Նա (կրտսեր քույրը) առաջին հարվածն է հասցրել դանակով, նա արթնացել է, հետո ես եմ հարվածել մուրճով, չեմ հիշում ` մեկ թե երկու անգամ»,- պատմել է միջնեկ քույրը` Անգելինան: Վիրավոր Խաչատուրյանը բա...
2019-10-08 20:24:39
Լուկաշենկոյի հայտարարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին։«Առանց գլխավոր խաղորդների դժվար է լուծել այդ խնդիրը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ հարկավոր է ներգրավել ԱՄՆ-ին»,-նշել է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 8-ին Մինսկում ելույթ ունենալով «Մինսկի երկխոսություն» համաժողովում: Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը խորապես ներքաշված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում, ինչպես նաեւ Ղրիմ...
2019-10-08 15:53:56
Սերժ Սարգսյանը մերժեց Պուտինին
Lragir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձի առիթով Հայաստանից եղավ ոչ միայն պաշտոնական շնորհավորանք ու հեռախոսազանգ՝ վարչապետ Փաշինյանից եւ շնորհավորական ուղերձ նախագահ Արմեն Սարգսյանից, այլ նաեւ շնորհավորանք կալանատնից՝ Ռոբերտ Քոչարյանն էլ շնորհավորել էր ՌԴ նախագահին: Ընդ որում հետաքրքիր է, որ այդ շնորհավորանքը, համենայն դեպս պաշտոնական հաղորդագրության մակարդակում բավականին սուղ էր: Թեեւ հնարավոր է, որ ուղերձում Ռոբերտ Քոչարյանը եղել է շատ ավելի պերճախոս, պարզ...
2019-10-08 12:21:00
Թրամփը հետ է քաշվում. Փաշինյանի զանգը Պուտինին
Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել Թվիթերում, որտեղ հայտարարել է, թե պետք է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից, դուրս գալ «անվերջանալի պատերազմներից»: Թրամփն իր գրառման մեջ նշել է, թե Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը պետք է որոշեն, թե ինչպես լուծել Սիրիայի խնդիրը: ԱՄՆ նախագահ Թրամփի գրառմանը նախորդել էր Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությո...
2019-10-08 10:08:51
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։ Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օրերս Երեւանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
2019-10-08 09:57:28
Ռոբերտ Քոչարյանի կոշտ ակնարկը Պուտինին
Lragir.am-ը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, ծննդյան տարեդարձի առիթով: Տարածված հաղորդագրության մակարդակում բավականին զուսպ եւ սուղ շնորհավորանքի ֆոնին հատկանշական է մեկ այլ տեղեկություն, որ հրապարակել է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը: Կայքը տարածել է հայտարարություն, որը ստորագրել են տարբեր բնագավառի գործիչներ, այդ թվում նախկին իշխանության տարբեր շրջանակների հարող, որոնք կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին, այլապես վտանգ է ...
2019-10-07 14:03:25
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, այսօր, հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։
2019-10-07 12:20:00
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագ...
2019-10-07 11:03:34
Փաշինյանին մերժվում է եւ ընդունվում Լավրովի պլանը
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության լավրովյան քննադատությունը ոգեւորել է Հայաստանում տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների եւ փորձագետների, որոնք ստացել են արցախյան հարցում վարչապետ Փաշինյանի քաղաքականության քննադատության նոր առիթ: Ըստ դրա, Լավրովի գնահատականը ահազանգ է, քանի որ Հայաստանը ներկայացվում է բանակցությունը տապալող: Այստեղ հատկանշական է մի բան, որ նույն շրջանակները ամիսներ շարունակ աղմկում էին եւ Փաշինյանին մեղադրո...
2019-10-07 10:38:35
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից