Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2022

Վերլուծություն

Մեծ աղմուկ վարչապետի ելույթից հետո
Lragir.am-ը գրում է․ Ապրում ենք մի երկրում, որն ավելի շատ 37 թվին է մոտ, քան ազատություններին, նոյեմբերի 7-ին հայտարարել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այն, որ Վազգեն Մանուկյանը հայտարարում է այդ մասին, արդեն իսկ վկայում է, որ 37 թվականին մոտ լինելու մասին հայտարարությամբ ՀԽ նախագահը պարզապես խտացնում է գույները: Թե ինչի համար, թերեւս կիմանա ինքը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանում թերեւս խտացվում են գույները նաեւ հակահեղափոխության, ռեւանշի, հեղաշրջման եւ այլնի մաս...
2019-11-08 10:45:35
Ռոբերտ Քոչարյանի գաղտնիքը. նրան խաբե՞լ են
Lragir.am-ը գրում է․ Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը մերժելու մասին դատարանի վճռի հրապարակումից հետո: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հերթական միջնորդությունը մերժվեց, եւ երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ: Եթե դատավոր Դանիբեկյանից արդարադատություն պահանջելը միամտություն է, ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհ...
2019-11-07 16:21:00
Ինչ գիտե Արթուր Վանեցյանը. հակառակ էֆեկտ եւ մարդկային ողբերգություն
Lragir.am-ը գրում է․ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անհեթեթություն է համարել Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտե ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նա սպանված երեք ոստիկաններից մեկն էր: Այդ սպանության հարցում առավել «խորհրդավորն» այն էր, որ, եթե երկու մյուս ոստիկանները սպանվել էին գնդի գրավման ժամանակ, Յուրի Տեփանոսյանը սպանվեց հուլիսի 30-ին, երբ իրավիճակը մոտենու...
2019-11-07 13:00:07
Սերժ Սարգսյանի ուշագրավ առաջարկը
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Սերժ Սարգսյանը հանդիպմանը տարօրինակ բաներ է ասել. «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակ...
2019-11-07 09:59:42
Սերժ Սարգսյանը սկսեց. ԱՄՆ դեսպանի առաջարկը
Lragir.am-ը գրում է․ Նոյեմբերի 5-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպումը, ըստ ՀՀԿ հաղորդագրության, եղել է դեսպանի նախաձեռնությամբ, նա հետաքրքրվել է ՀՀԿ ծրագրերով եւ հավաստիացրել, որ հանդիպումները կլինեն պարբերական: Դա հետաքրքիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը սկսում են ԱՄՆ հետ ինչ որ գործընթաց, եթե հաղորդագրության մեջ տեղ է գտնում դեսպանի այն հավաստիացումը, որ «այսուհետ նմ...
2019-11-06 13:02:13
Սեյրան Օհանյանի սենսացիոն հայտարարությունը դատարանում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որով որպես մեղադրյալ անցնում է նաեւ ինքը, արել է հայտարարություն, որն առանց չափազանցության հնարավոր է գնահատել սենսացիոն: Դատարանը քննարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հերթական միջնորդությունը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կողմ է կալանքը փոխելուն: Նա հայտարարել է, թե հարգում է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով հարազատ կորցած անձանց, բայց այդ դատա...
2019-11-06 11:29:44
Նիկոլ Փաշինյանի արձագանքը Սերժ Սարգսյանին
Lragir.am—ը գրում է․ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, քաղաքացիների հետ անկեղծ զրույցի շարք սկսեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում շարքի ամենասկզբում անդրադառնալով Արցախի հարցում իր հասցեին մեղադրանքներին: Գործնականում, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծեց անկեղծ զրույցի «ինֆորմացիոն առիթը», որն էլ Փաշինյանն օգտագործեց: Արցախի հարցում պարբերական մեղադրանքների նա արժանանում է թավշյա հեղափոխություն...
2019-11-06 09:38:25
ԱԱԾ-ի մարտահրավերն Արթուր Վանեցյանին
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում պայմանավորված խաղի մասին, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ բուքմեյքերական ընկերություններից մեկի դիմումի հիման վրա: Գործն առնչվում է Տորպեդո Երեւան-Մասիս հանդիպմանը: Ըստ տարածած տեղեկության, Մասիս ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներից մեկն ու խաղացողներից մեկը կաշառքի դիմաց ապահովել են Տորպեդոյի հաղթանակը, խոշոր վնաս պատճառելով բուքմեյքերական ...
2019-11-05 22:37:55
Երեւանից նոր կոշտ ուղերձ Բաքու եւ Անկարա. ռուս-թուրքական պայմանագրի ավարտը
Yelaket.am—ը գրում է․ Հայաստանն իր սահմաններում տեղի ունեցած իրողությունների հարցում չի դիմել ՀԱՊԿ-ին, այլապես ՀԱՊԿ գործառույթը կկիրառվեր, Երեւանում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը կարծես թե կատարում է Հայաստանում ՌԴ ոչ պաշտոնական դեսպանի պարտականություն, պարբերաբար այցելելով Հայաստան, Արցախ, եւ անելով տարբեր, հաճախ՝ իրարամերժ արտահայտություններ: Նրա հայտարարությունը մի կողմից այն...
2019-11-05 18:14:25
Ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ հարցերը Հայաստանին
Lragir.am-ը գրում է․ Նոյեմբերի 4-ին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ խոսվել է երկկողմ հաջող գործակցության մասին, որ իրականացվում է տարիներ շարունակ, այդ թվում կոնկրետ գործերի բացահայտման առումով: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Գրի...
2019-11-05 13:31:03
Սերժ Սարգսյանը գիտեր, որ չեն զանգելու. ինչ կանի Նիկոլ Փաշինյանը
Lragir.am-ը գրում է․ Հայաստանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի առիթով Երեւանում տեղի է ունեցել ինչ որ քննարկում, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Խոսվել է ՀԱՊԿ մասին, դրա արդյունավետության, բնականաբար Հայաստանի հարցում դաշնակցային վարքագծի մասին: Այդ վարքագիծն իհարկե դժվար է բնութագրել այլ կերպ, քան դաշնակցային անպարկեշտություն: Մյուս կողմից, սակայն, ՀԱՊԿ-ն այդ իմաստով անում է այն, ինչից ավելիին պարզապես ունակ չէ: ՀԱՊԿ-ը դաշինք ...
2019-11-05 10:11:37
Ադրբեջանական զորքը ներխուժել է Վրաստան. ելք չկա
Lragir.am-ը գրում է․ Բաց աղբյուրների վրա հիմնված Bellingcat հետաքննական կայքը արբանյակային լուսանկարների ուղեկցությամբ հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի Ադրբեջանի սահմանապահ զորքը դիրքեր է զբաղեցրել Վրաստանի տարածքում, առաջ շարժվելով մոտ 200 հեկտար: Ըստ տեղեկության, Ադրբեջանի սահմանապահները՝ որոնց ռազմատեխնիկական հագեցածությունը գործնականում չի տարբերվում ցամաքային զինուժից, դիրքեր են տեղակայել Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանում: Ադրբեջանը Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների հանդեպ հավակն...
2019-11-04 12:11:36
Վարչապետի նոր առաջարկը. Կաթողիկոսը պատրա՞ստ է
Lragir.am—ը գրում է․ Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռում, Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով հանդիպելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր հանրային կյանքի ապահոգեւորականացման մասին, որպես դրա հետեւանք քաղաքական գործընթացների դեգրադացման մասին, հայտարարելով, որ իր առաքելությունն է համարում կյանքի հոգեւորականացմանը, քաղաքականության արժեքայնացմանը նպաստելը, հակառակ դեպքում չպատկերացնելով քաղաքականության մեջ լինելու իմաստը: Նիկոլ Փաշինյանի ար...
2019-11-04 10:31:31
Վարչապետն անցավ հակահարվածի. Նա զգաց վտանգը
Lragir.am-ը գրում է․ Շաբաթ եւ կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում սկսեց իր «անկեղծ զրույցները» քաղաքացիների հետ: Առաջին ուղիղ եթերը նվիրված էր կառավարական ամառանոցի վերաբերյալ տեղեկություններին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Սերժ Սարգսյանի բնակության ամառանոցը 2 մլն դոլար արժողության վերանորոգումից հետո: Նիկոլ Փաշինյանը ցուցադրում էր ամառանոցը եւ ասաց, որ փոխել են միայն պատերի ու դռների գույնը, վերանորոգման վրա ծախսվել է ավելի քան 10 անգամ պակաս, քան...
2019-11-04 09:45:29
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից