Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Նոյեմբեր / 2022

Վերլուծություն

Կանգ առ. Կադիրովը կանգնեցնում է Արթուր Վանեցյանին
Lragir.am-ը գրում է․Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն օրերս շնորհավորել էր ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը: Լրացել է Վանեցյանի 40-ամյակը, եւ այդ կապակցությամբ Կադիրովը շնորհավորական խոսք է հրապարակել Ինստագրումում, կցելով նաեւ իր ու Վանեցյանի լուսանկարը, որն արված է թերեւս դեռ Արթուր Վանեցյանի ԱԱԾ պետ եղած շրջանից: Հայտնի է, որ այդ շրջանում Արթուր Վանեցյանը մեկնել է Գրոզնի՝ ԱԱԾ հատուկ ստորաբաժանման խմբի հետ, այնտեղ կազմակերպված հատուկ ստորաբաժանումների մրցության կապակցությամբ: ...
2019-12-09 11:56:02
Սերժ Սարգսյանի տարօրինակ պահանջը իշխանությանը
Lragir.am-ը գրում է․ Տեսնենք, թե իշխանությունը քանի՞ գլխանի է, որ խանգարի Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերին, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում: Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացված, խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իշխանությանն անհանգստացրել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական աշխուժությունը: Նրա խոսքով, ծրագրում էին այցեր տարբեր մայրաքաղաքներ, կարեւոր պետական օրակարգերով: Արմեն Աշոտյանը հայտարար...
2019-12-06 15:04:55
Արցախի համար պայքարն ավարտված է. պայքար Նախիջեւանի համար
Lragir.am-ը գրում է․ Թուրքիան ընդունել է Մերձբալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանելու ՆԱՏՕ-ի պլանը: Ըստ տեղեկության, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը հանդիպել է Լիտվայի նախագահին: Մինչ այդ Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Թուրքիան այդ պլանին հավանություն կտա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն էլ հավանություն կտա Սիրիայի հարցում թուրքական պլանին:   Տեղեկություն, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում միացել է Թուրքիային, չկա...
2019-12-05 13:56:16
Լավրովն ազատեց Հայաստանի ձեռքերը. ՀԱՊԿ-ն ավարտվեց
Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքվում պատասխանելով Ադրբեջանին զենք չվաճառելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանն առնչվող հարցին եւ մեկնաբանելով Բաքվին սպառազինության վաճառքը, ՌԴ ԱԳ նախարարը հղում էր արել երկկողմ ռազմավարական գործընկերությանը, միջազգային իրավունքին, սակայն բաց էր թողել դաշնակցային գործոնը՝ ՀԱՊԿ հանգամանքը: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր հենց ՀԱՊԿ բլոկային տրամաբանության շեշտադրումով՝ Բիշքեկում տեղի ունեցած Վեհ...
2019-12-05 09:27:43
Ով է դավաճանել Սերժ Սարգսյանին
Lragir.am-ը գրում է․ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դավաճան է: Այդ միտքը համացանցում շրջանառվում է այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով մեղադրանք է ներկայացրել Սերժ Սարգսյանին, ՀՀԿ նախագահի խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Մամուլում եղել են հրապարակումներ, որ մեղադրանքը ներկայացվել է Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա: Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով վառել...
2019-12-05 09:25:03
Շեյխ եւ մատ. Ծառուկյանի վերջին պարտիան
Lragir.am-ը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի շուրջ հասունացած կամազային բոլոլան, որտեղ ընդդիմադիր դրոշակակրի դերում էր Լուսավոր Հայաստանը, կտրուկ վերածվել է Ծառուկյան-Մարության շեյխամարտի կամ շեյխմատային մրցավեճի, որն ընթանում է բլից ռեժիմում: Ընդամենը 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում կողմերը արդեն մի քանի քայլ են արել միմյանց դեմ՝ Ծառուկյանը մեղադրել է քաղաքապետին, իր գործընկեր շեյխին կամ շեյխերին նեղացնելու եւ ներդրումային տրամադրությունը գցելու համար, քաղաքապետ Մարությանը պատասխանել է...
2019-12-04 12:58:56
Մեհրիբան Ալիեւայի երազանքը. օգնություն Հայաստանից
Lragir.am-ը գրում է․ «Երազում եմ Ղարաբաղում ընկնդրել մեր մուղամը», oրերս ասել էր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, որը կարծես թե Ադրբեջանի առաջին դեմք դառնալու ճանապարհին է: Մեհրիբան Ալիեւայի գրառումը վրդովմունք էր առաջացրել հայկական կողմում, թեեւ արժե ուշադրություն դարձնել նրա արտահայտության տողատակերի վրա: Փաստացի, Մեհրիբան Ալիեւան ադրբեջանցի ժողովրդին առաջարկում է երազել Ղարաբաղի մասին: Տարբերությունը՝ ամուսնու արդեն մոտ երկու տասնամյակի առաջարկի համեմատ, զգալի ...
2019-12-04 09:50:12
Լավրովը Բաքվից ցույց տվեց Երեւանին, թե ինչ է պետք անել
Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում արել է Արցախի հարցի կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններ, որոնք ունեն բազմիմաստ նշանակություն: Մասնավորապես, Լավրովը մի կողմից հայտարարել է, որ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում ապրողների համար, մյուս կողմից խոսել «ղարաբաղյան համայնքների» հաղորդակցության երբեմնի իրողության վերականգնման մասին եւ ասել, թե հարցի լուծումը պետք է...
2019-12-03 17:41:26
Սարսափ, աղետ, վախճան… չարագույժ ընդդիմության մեխանիկան
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի ներքաղաքական շրջանառության մեջ ավելի ու ավելի զգալի տեղ է զբաղեցնում գույժը՝ որպես քաղաքական հռետորաբանության առանցք: Իշխանության հանդեպ ընդդիմախոսությունը գերակշռող, ճնշող մեծամասնությամբ կառուցվում է դրա շուրջ՝ գույժ որքան հնարավոր է շատ, կամ կառուցվում է այսպես ասած «գույժկու հռետորաբանություն»: Միմյանց են հաջորդում գրառումները, ելույթները, հարցազրույցները, բարձրաձայն մտորումները այն մասին, որ իշխանությունը Հայաստանը տանում է կործանման, աղետի, ...
2019-12-03 11:10:58
Գաղտնի պլանն ու բացահայտ պայմանագիր Հայաստանի դեմ
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի դեմ հարձակման թուրքական գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին արտահոսքը, որը Nordic Monitor-ի հոդվածագիր Աբդուլլահ Բոզքուրթը հրապարակել էր օրերս, առիթ է թերեւս հիշելու ավելի վաղ՝ արցախյան պատերազմի տարիներին առնչվող մի տեղեկատվություն, որի վերաբերյալ հրապարակայնորեն բավական հաճախ էր խոսում Դավիթ Շահնազարյանը: Ըստ այդ խոսակցության, երբ 1992 թվականին Թուրքիան ունեցել է Հայաստանի դեմ ռազմական գործողության մտադրություն՝ Ադրբեջանին աջակցելու համար, ԱՄՆ շատ բարձրաստիճան...
2019-12-02 10:39:57
Ալիեւի ճակատագիրը կախված է հայկական կողմի մի շարժումից
Lragir.am-ը գրում է․ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայողը: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ միջադեպին չի նախորդել որեւէ լարում, եւ «անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավ...
2019-12-02 10:20:15
Հայաստանում հեղափոխությունը Ալիեւին դրեց կոտրած տաշտակի առաջ
Մոսկվայից Մեհրիբան Ալիեւայի վերադարձից հետո Ադրբեջանի իշխող կուսակցությունը հանկարծ որոշել է ցրել խորհրդարանը: Այն ընտրվել էր 2015 թվականի նոյեմբերի 1-ին 5 տարով: Խորհրդարանը ցրվում է զարմանալի հիմնավորմամբ՝ Միլի մեջլիսը համարժեք չէ երկրի ղեկավարի քաղաքականությունը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչով համարժեք չէ, որովհետեւ խնդիրն իրականում դա չէ: Ալիեւն ինչ-որ բանից խիստ վախենում է, եւ ցրելով խորհրդարանը դրա լիազորությունների ժամկետից մեկ տարի առաջ, փորձում է կանխել անցանկալի զարգացումները:   Ա...
2019-11-30 10:13:27
Սամվել Կարապետյանի նոր դերը. միլիարդատիրոջ նոր ձեռքբերումը
Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնային հանգանակությանը փոխանցել է 1,5 միլիոն դոլար, որն ամենախոշոր նվիրատվությունն է: Փաստորեն, հավաքված մոտ 10 միլիոն դոլարի մոտ 15 տոկոսը տվել է Սամվել Կարապետյանը: Նախօրեին, դեռեւս մարաթոնի մեկնարկից առաջ տեղեկություն տարածվեց, որ Սամվել Կարապետյանը Ռուսհիդրո ընկրությունից գնում է Սեւան-Հրազդան հիդրոկասկադը, պարտքերի հետ միասին: Այդ մասին գրել էր ռուսական Կոմերսանտը, թեեւ գործարքի հնարավորության ...
2019-11-29 12:22:21
Սկանդալային ու տգեղ պատմություն
Lragir.am-ը գրում է․ Նոյեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով տեղեկություններին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը բեռնատար մեքենաներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին, ասել էր. «Քաղաքապետարանը գաղտնի նվեր որևէ մեկից չի ստացել, իսկ Սամվել Ալեքսանյանից առհասարակ չի ստացել նվեր»: Երկու օր անց, նոյեմբերի 28-ին, նույն Հակոբ Կարապետյանը հրապարակել էր նվիրատուների ցանկը, որտեղ առկա է «Ալեքս ընդ հոլդինգ» կազմակերպությունը, որմ ասոցաց...
2019-11-29 11:55:20
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից