Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020

Վերլուծություն

Ալիեւը խոստովանել է. շտապել պետք չէ
Lragir.am-ը գրում է․ Հայաստանին չհաջողվեց փոխել բանակցային ձեւաչափը, եւ դա Բաքվի դիվանագիտական հաջողությունն էր, ասել է Իլհամ Ալիեւը, նշելով, որ բանակցությանը չի եղել առաջընթաց: Գործնականում, խոսելով Ադրբեջանի դիվանագիտական հաջողության մասին, Ալիեւը մատնանշում է Ադրբեջանի դիվանագիտական նահանջը: Փաստացի ստացվում է, որ Բաքուն 2019 թվականի ընթացքում հետ է մղել Արցախը բանակցություն վերադարձնելու Երեւանի ջանքը: Այդպիսով ստացվում է, որ խնդիրներ դրել է Երեւանը, իսկ Ադրբեջանը փորձել է պաշտպանվել: ...
2019-12-25 10:17:10
Մոսկվան Հայաստանի միջոցով գայթակղե՞լ է Բաքվին
Lragir.am-ը գրում է․ Ռուսական Վեդոմոստին տեղեկություն է հրապարակել, որ Ադրբեջանը ցանկանում է գնել ռուսական հինգերորդ սերնդի Սու 57 կործանիչներ: Ըստ Վեդոմոստիի, այդ գործարքի գործընթացը ստացել է ամենաբարձր հավանությունը: Միաժամանակ նշվում է, որ բանակցությունը կտեւի բավական երկար: Ըստ թերթի, Ադրբեջանը այդ գնումը փորձում է կատարել ի պատասխան Հայաստանի Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման: Երբ մամուլում քննարկվեց Հայաստանի հնարավոր ձեռքբերումը, որը եւս տարիների բանակցության արդյու...
2019-12-24 15:12:01
Ուշացած «պատիժ»՝ Սամվել Ալեքսանյանին
Գործարար Սամվել Ալեքսանյանին պարբերաբար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) հանդիպող ներսի պաշտոնյաներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անում ՀՀԿ-ական նախկին օլիգարխը հեղափոխությունից հետո տնտեսական անկախ կառույցի պաշտոնյաների սենյակներում։ Հիշեցնենք, այդ հանդիպումներից մեկը պատահաբար ֆիքսել էր «Ազատություն» ռ/կ լրագրողը՝ Երևանի քաղաքապետարանի կամազների մասին հայտնի տեսանյութում։ ՏՄՊՊՀ պաշտոնյան բանավոր պարզաբանման փոխարեն՝ ակնարկել էր, թե աննախադեպ ծավալի...
2019-12-24 09:36:56
Ռոբերտ Քոչարյանին համոզել են. նա դուրս կգա՞ այդտեղից
Lragir.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար հայտարարությանը միացած բոլոր աստղերի եւ արվեստի գործիչների համաձայնության ապացույցները, պարզապես էթիկական, մարդկային տեսանկյունից ճիշտ չեն համարում դրանք հանրայնացնելը: Հայտարարությունը ստորագրողներից շատերը հետո հայտարարել են, թե իրենց անունը այնտեղ է առանց համաձայնության, կամ իրենք բոլորովին այլ բանի են համաձայնություն տվել, ոչ թե ազատության կոչին: Ո՞վ է իրավաց...
2019-12-23 11:06:55
Շոուն պետք է դադարի. Քոչարյանն ու 1921-ի զոհերը
Lragir.am-ը գրում է․ Սանկտ Պետերբուրգ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին Մոսկվայում տարածվել է ռուսական շոու-բիզնեսի հայկական ծագմամբ մարդկանց նամակն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով: Պաշարված Արցախի ու խլված Արարատի դամոկլյան սրի իրական խնդիրները նենգափոխվում են հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի հորինված խնդրով: Պիտի արձնագրենք, որ Մոսկովյան հայերի ու Փաշինյանին ընդդիմադիր երեւանյան ընկերների համակարգված գործողությունների հիմքում Հայաստանի ինքնիշխանության սա...
2019-12-23 09:41:08
Պուտինը դժվար էր քայլում. ինչ է կատարվել Սանկտ Պետերբուրգում
Lragir.am-ը գրում է․ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ եւ ԵՏՄ երկրների ղեկավարների հավաքից կադրերը եւ լուսանկարներն ավելի շատ բան են պատմում, քան պաշտոնական հաղորդագրությունները: Պուտինը դժվարությամբ էր քայլում, Նազարբաեւը քիչ մնաց ընկներ սեղանին մոտենալուց, Լուկաշենկոն ու Ալիեւը մռայլ էին ու անհաղորդ: Հավաքից առաջ Կրեմլը ակնարկել էր կարեւոր հայտարարության մասին, որը սակայն գոնե հրապարակային չհնչեց: Խոսքը Բելառուսի հետ «խորն ինտեգրացիայի», ավելի շուտ մեկ պետության մեջ միավորման մասին է: ...
2019-12-23 09:36:04
Կարսի ճանապարհն անցնում է Անիով. Մոսկվան բացեց սահմանային գյուղը
ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանամերձ Նորշեն համայնքի մուտքի ռեժիմը փոխվելու է։ Հաջորդ տարվանից բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին դեկտեմբերի 20-ին, ավետել է ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Շիրակի մարզպետը չի կարողացել զսպել արցունքները: Նորշեն գյուղից Անին շատ մոտ է, բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահ...
2019-12-21 09:52:20
Ինչպես է կազմակերպվել վարչապետի փախուստը. անվտանգային ազդակ
Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության շենքի մոտ նախօրեին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ դիտարկվող վարկածները, որ քննարկվում են փորձագիտական, հանրային տարբեր շրջանակներում, բազաբնույթ են: Աներկբա է մի բան, որ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր շենքի մոտ կրակոցներն ու ծառայության աշխատակցի սպանությունը, մի քանիսին վիրավորելը խոսում է անվտանգության լուրջ խոցելիության մասին, որ արձանագրվում է Ռուսաստանի Դաշնությունում: Տեղի ունեցածի նշանային, խորհրդա...
2019-12-21 09:43:54
Նիկոլ Փաշինյանը մաքրեց ԱԱԾ-ն
Մասնակցելով ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով հանդիսավոր միջոցառմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը վայելում է իր վստահությունը, այդ թվում նախկին իշխող համակարգի պայմաններում գործունեության շրջանակում: Վարչապետը հայտարարել է, որ այդ ժամանակ էլ՝ երբ ինքն ընդդիմադիր էր, ԱԱԾ երբեք չի անցել «կարմիր գծերը»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո մեկուկես տարվա ընթացքում ԱԱԾ կատարել է իր առաջ դրված խնդիրներն ու իր առաքելու...
2019-12-20 13:11:25
Արթուր Վանեցյանը պատասխանեց Փաշինյանին
Lragir.am-ը գրում է․ ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով տարածվել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի շնորհավորանքը: Այն բավականին հակիրճ է, միաժամանակ դրանով իսկ հետաքրքիր որոշակի շեշտադրումով: «Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն», ասում է Արթուր Վանեցյանը, ԱԱԾ աշխատակիցներին հայտնելով նաեւ, որ ուրախ է նրանցից մեկը, նրանց եղբայրը լինելու համար: Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից ...
2019-12-20 12:50:00
Ադրբեջանում անցումն արագանում է
Հետհեղափոխական շրջանում առաջնագծում լարվածության հարաբերական նվազման պայմաններում հրադադարի խախտման դեպքերը գրավում են ավելի մեծ ուշադրություն, քան այն ժամանակ, երբ հանրությունը «վարժված» էր գործնականում ամենօրյա ռեժիմով միջադեպերին: Այդ իսկ պատճառով, Տավուշի ուղղությամբ դեկտեմբերի 17-ի երեկոյան եւ գիշերը տեղի ունեցած կրակոցները գրավեցին հանրային նկատելի ուշադրություն: Երկու միմյանց դեմ կանգնած բանակի պարագայում անշուշտ պետք չէ բացառել նաեւ այդօրինակ միջադեպերի այսպես ասած մարդկայի...
2019-12-19 10:07:31
Ամեն ինչ սկսվեց Արմեն Սարգսյանից. նա չպետք է կանգ առնի
Վազգեն Մանուկյանի նախաձեռնած Վերնատուն ակումբը կոչ է արել նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի մասին հայտնի օրենքը, որով նրանց առաջարկվում է մինչեւ թոշակի տարիքը ստանալ լիարժեք աշխատավարձ, եթե հրաժարական ներկայացնեն մինչեւ 2020 թվականի հունվարի 31: Օրենքն առաջացրել է բավականին քննարկումներ ու մեկնաբանություններ: Իշխանությունը հայտարարել է, թե դատավորների համար այն պատվով հեռանալու շանս է: Մինչ այդ, որեւէ դատավոր չի արձագանքել հեռանալու կոչին: Եթե փող առաջարկելո...
2019-12-19 09:55:19
Հայաստանի համար գազի գինը. Նիկոլ Փաշինյանը հայտնի ֆիլմի ոճով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԵՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական Վեհաժողովներին: Փաշինյանի պատվիրակության կազմում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը, ըստ տեղեկության, Սանկտ-Պետերբուրգ է մեկնում ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին: Նա կմասնակցի ԵՏՄ խորհրդի հանձնաժողովի նիստին: Ի դեպ, այդ առումով կառավարությունից առկա է եւս մեկ ուշագրավ տեղեկություն: Վարչապետ Փաշինյանի որոշմամբ քառօրյա արձակուրդից հետ է կանչվել փոխվարչապետ...
2019-12-19 09:46:57
Սամվել Ալեքսանյանի ու մյուսների գաղտնիքը. մեծ ճգնաժամ
Lragir.am-ը գրում է․ «Ես մեղավոր ե՞մ, որ խելք ունեմ ու ճկուն եմ», Հրապարակի հետ զրույցում ասել է Սամվել Ալեքսանյանը, խոսելով նոր իշխանության հետ իր հարաբերության մասին եւ ասելով, որ բոլոր իշխանությունների հետ էլ ունեցել է լավ հարաբերություն: Ալեքսանյանը նաեւ քաղաքապետարանին նվիրած Կամազների մասին է ասել, նշելով, թե ինքը քաղաքին օգնել է անշահախնդիր, իսկ տարբեր կարգի գործարարության համար անհրաժեշտ թույլտվություն նա քաղաքապետարանից միշտ է ստացել, պարբերաբար, նվերը կապ չունի: Կամազ...
2019-12-18 12:04:31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից