Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020

Իրավունք

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը չի կայացել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն երեկ չի կայացել։ Գործը քննող Երեւան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը մասնակցում էր ամենամյա սեմինարին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: Հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ հավելյալ կծանուցվի։ Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ ...
2019-10-30 11:12:26
Տեսանյութ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաբլոյանը ՀՔԾ էր հրավիրվել։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկած...
2019-10-28 21:43:10
«Գնթունիք»-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մի շարք հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնա...
2019-10-28 15:20:10
Ինչ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով
Ստորև ներկայացնում ենք 1999 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ա. Եղոյանը: հ. 13 /զ-ա/ գ.թ. 50-52 ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ 13.12.99 «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր 12.30-15.00 Քննիչ՝ Ա. Եղոյան գ.թ.50. Ծնվել եմ ՀՀ Իջևան քաղաքում: 1991 թվ. ավարտել եմ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չեմ ավարտել գ.թ.50. հ. եր...
2019-10-26 16:23:23
Վարդենիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույ...
2019-10-25 18:04:34
Գագիկ Հարությունյանին եւ Արա Բաբլոյանին հրավիրել են ՀՔԾ
ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր ՀՔԾ են հրավիրվել հարցաքննության։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Բաբլոյանի հարցաքննությունն արդեն սկսվել է։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝...
2019-10-24 16:19:00
Նաիրի Հունանյանին կարող են ազատ արձակել
Երեկ հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նավիկյանի խոսքով՝ այս տարի լրանում է Հունանյանի դատապարտման 20 տարին, նա պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, որն ընթացքի մեջ է։ Նաիրի Հունանյա...
2019-10-24 14:25:09
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։ Հիշեցնենք` Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ&ndash...
2019-10-24 12:30:25
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը. Ուղիղ
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը. Ուղիղ
2019-10-24 12:16:07
«Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն». Արա Բաբլոյան
«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվելու մասին տեղեկությանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որեւիցե բանից խոսել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել...
2019-10-23 13:37:10
Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար. ՔԿԾ
«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Նրանց՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմում ներկայացնելու մասին Yelaket.am-ը խոսեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ: Դիմե՞լ են արդյոք նրանք պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու համար՝ հարցին Նավիկյանը պատասխանեց, որ այս պահին դիմել է միայն եղբայրներից մեկը: «Նաիրի Հունանյանը դիմե...
2019-10-22 17:20:10
Ի՞նչ գործողություններ է կատարել 6-րդ վարչությունը ՀՖՖ-ում
«ՊՊԳՎ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է կատարել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում։ Ոստիկանությունից փոխանցեցին նաև, որ այլ գործողություն չի կատարվել։ Նշենք՝ օրեր առաջ FIP.am-ն անդրադարձել էր ՀՖՖ նախկին...
2019-10-22 15:41:47
Տրանսպորտի և կապի նախկին նախարարը կալանավորվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրեց կալանավորումը: Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր այն և Սարգսյանին ազատ արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց:
2019-10-22 12:18:08
Հրայր Թովմասյանն ԱԱԾ աշխատակցի զանգերին չի պատասխանել. ԱԱԾ-ի նոր հայտարարությունը
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե ինչու են ծանուցագրեր ուղարկվել ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին: «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել ...
2019-10-19 11:23:06
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից