Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Մայիս / 2020

Իրավունք

Նարեկ Սարգսյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն էր ներկայացվել դատարան: Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: 2...
2019-12-24 10:40:39
Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարար...
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ Ավան ...
2019-12-23 15:15:38
Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: ...
2019-12-23 13:12:59
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ
Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին: «Դատարանը որոշեց Ռազմիկ Աբրահամյանի նկատմամաբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- NEWS.am-...
2019-12-23 09:01:03
Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենը եւ ՀՖՖ-ի տեխ...
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ ...
2019-12-21 11:00:39
Ո՞վ է երեխայի վաճառքով զբաղվող գործակալը․ նոր մանրամասներ որդեգրումների քրգործից
168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։ Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։ Առաջինն ԱԱԾ-ն այս գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆի...
2019-12-21 10:23:12
Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կարող է սենսացիա լինել
Lragir.am-ը գրում է․ Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբգուրգում մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ժողովին, որը կարող է պատմական դառնալ: Որոշ տվյալներով, դեկտեմբերի 20-ին Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հայտարարել «խորացված ինտեգրացիայի», այլ խոսքով՝ միավորման մասին: Ռուսաստանում ու Բելառուսում իշխանության «անարյուն» փոխանցման այս հնարավորության մասին վաղուց է խոսվում: Դեկտեմբերի 7-ին նախագահներ Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություն...
2019-12-19 09:43:57
ՊԵԿ 6 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։ Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում...
2019-12-13 12:59:49
Առաջիկա օրերին գործ կհարուցվի Ռուբեն Հայրապետյանի դեմ
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և նրա սեփականություն հանդիսացող ընկերություններում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվում։ Համաձայն տեղեկությունների, իրավապահ մարմինները ձեռք են բերել բավարար տվյալներ՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործ հարուցելու համար։ Ասում են՝ ապօրինություններ են հայտնաբերվել նրան պատկանած, այժմ՝ «Արարատ» բանկին միավորված «Զարգացման հայկական բանկ»-ում, ինչպես նաև շինարարական մի շարք գործարքներում, որոնց...
2019-12-13 11:20:51
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկա...
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։ Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ը...
2019-12-12 18:35:42
Պաշտպանը ցածր նշում է՝ բոյկոտում ենք, եւ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վ...
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, անդրադառնալով Գրիգորյանի գործից այս գործի անջատմանը, հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջությանը վերաբերող՝ ժամանակ առ ժամանակ իրենց կողմից հնչեցված կասկածները հաստատվել են նախորդ դատական նիստին: «Պաշտպանն ասում է, որ իր պրակտիկայում չի եղել դեպք, որ էսպես-էսպես-էսպես... Իմ պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ պաշտպան...
2019-12-11 15:13:27
Չեխիան 2-րդ անգամ բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չեխիայի իրավասու մարմինները բավարարել են ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Սարգսյանին հանձնելու վերաբերյալ։ «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնել...
2019-12-10 17:21:36
Ինչպես են ձերբակալվում պաշտոնատար անձինք. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։ Տեղեկացնենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքս...
2019-12-10 10:27:24
Ինչպես են ոստիկանները ձերբակալում ՊԵԿ պաշտոնատար անձանց․ Ոստիկանությունը տեսանյո...
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձանց ձերբակալման տեսանյութը։ Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։ Ավելի վաղ հայտնել ենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օ...
2019-12-09 19:23:34
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից